Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում է, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին առերես:

Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ից, գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի՝ ժամը 23.55-ին, և սեպտեմբերի 18-ի ժամը՝ 00.01-ի դրությամբ, ավարտվել է, քանի որ, համաձայն հեռախոսազանգերի վերծանումների, նշված ժամին է ահազանգ կատարվել «Շտապ բուժօգնություն» ծառայություն:

Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ. Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին, վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի՝ ժամը 00.20-ը, բնակարանից չբացակայելու հանգամանքը:

18.10.2019թ. ստացվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, այդ թվում և  ֆոտոաղյուսակը, համաձայն որի՝ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի /Տ. Սարգսյանի բնակության վայր/ 1-ին հարկում գործող ատամնաբուժարանից առգրավված և փորձաքննությանը ներկայացված տեսագրող սարքի հետազոտությամբ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, միաժամանակ պարզվել է, որ տեսագրող սարքի ժամային ցուցիչն իրական ժամից հետ է ընդամենը 2 րոպե:
Տ. Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով:

Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Տպել
2721 դիտում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմապահեստներին

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, կան վիրավորներ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա

Գազայի շրջանի շուրջ 10 հազար բնակիչներ լքել են տները՝ Իսրայելի հարվածների հետևանքով

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում կանգնեցնել Իսրայելին

Թուրքիան սկսում է Երուսաղեմին աջակցել այնպես, ինչպես Ադրբեջանին էր օգնում Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիայում հայտարարել են հակակորոնավիրուսային սահմանափակումների մեղմման մասին

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն օգնել են փրկարարները

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ծեծի են ենթարկվել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն ու նրա եղբայրը

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ՀԱԿ ցուցակը գլխավորելու եմ ես. Լևոն Տեր-Պետրոսյան

Ջրափրկարարները դուրս են բերել 4 ուղևորներով մոտորանավակը Սևանա լճից

Իսրայելական օդուժն ամբողջությամբ ավերել է Պաղեստինի աշխատանքի նախարարության շենքը

Twitter-ը ջնջել է Փայլանին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառումը

Առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտ

Ամասիայում եկեղեցի է կառուցվելու. հիմնարկեքը կատարվել է

Վրաստանն անօդաչուներ կարտադրի

Իսրայելի օդուժը վերջին 7 օրում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազային. ինտենսիվ հրթիռակոծվել է նաև Թել Ավիվը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Մեր այցի նպատակն էր հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական ԶՈՒ տիրապետության տակ. Ավինյան

Կարգավորել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը. ամբողջական ջրամատակարարումը վերականգնվում է

Արցախում կորոնավիրուսի մի քանի նոր դեպք է հաստատվել. վարակակիրների մի մասը բուժվում է տանը

Երևանի պետական համալսարանը 102 տարեկան է. ռեկտորի ԺՊ-ն ուղերձ է փոխանցել

Արցախահայերի աջակցության ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը. ինչ ծրագրեր են գործում այժմ

Սյունիքի մարզում 29–ամյա վարորդը 30 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է․ ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք. գրանցվել է մահվան 9 դեպք

Ալիևի հանկարծակի հայտարարությունը խոշորամասշտաբ զորավարժություն անցկացնելու մասին սպառնալիք է Հայաստանին. փորձագետ

Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Չինական պատվաստանյութը հասել է Երևանի պոլիկլինիկաներ ու շարժական կետեր

Տիգրան Ավինյանն այսօր եղել է Սև լճում

Բանակցությունները կշարունակվեն վաղը.ադրբեջանական կողմին կրկին առաջարկվել է առանց նախապայմանի վերադառնալ ելման դիրքեր.ՊՆ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարվել է

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և Ստանիսլավ Զասի հետ

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի համար աննախադեպ փորձություն է և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույց. ԱԽ