Բողոք Թբիլիսիում. քաղաքական ճգնաժա՞մ, թե՞ ժամկետից շուտ քարոզարշավ

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ նոյեմբերի 14-ից բողոքի ցույցեր են ընթանում: Դրանց մասնակցում են ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ, ամառվա ակցիաներից հայտնի «Ամոթ» եւ «Փոխիր» երիտասարդական կազմակերպությունները, ինչպես նաեւ Վրաստանի քաղաքացիների օրեցօր աճող քանակ: Նոյեմբերի 17-ի ցույցին ներկա էր մոտ 5,5 հազար քաղաքացի:

Բողոքի պատճառը ընտրական բարեփոխումների տապալումն է: Ամառային ակցիաների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր բավարարել ցուցարարների պահանջը՝ 2020թ. ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ իշխող կուսակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից շատերը դեմ են այդ նախաձեռնությանը: Իվանիշվիլին անգամ խորհրդակցություններ անցկացրեց այդ պատգամավորների հետ՝ համոզելու, որ նրանք կողմ քվեարկեն 2020թ. ընտրություններից սկսած համամասնական ընտրակարգի անցնելու օգտին: Իվանիշվիլիին, սակայն, չհաջողվեց համոզել նրանց, եւ իշխող կուսակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված մոտ 40 պատգամավորներ չմասնակցեցին քվեարկությանը կամ դեմ քվեարկեցին օրինագծին, այդպիսով չապահովելով սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ կողմ ձայների 3/4-ը (113 ձայն):

Համախմբված ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդությամբ քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի մուտքը: Նոյեմբերի 18-ի առավոտյան տարածքում գիշերած ցուցարարները պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան, որտեղ պետք է քննարկվեր 2020թ. բյուջեի նախագիծը: Նրանք պնդում էին, որ պատգամավորները կարող են մուտք գործել շենք միայն արտահերթ ընտրությունների մասին որոշում կայացնելու համար:

Ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջ են քաշել միասնական պահանջների ցանկ: Նրանք մասնավորապես պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով եւ համաներում ամառային ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների համար:

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան՝ խորհրդարանի դարպասները կողպելուց հետո հայտարարեց, որ «դռները կբացվեն մեկ անգամ՝ երբ մենք ընդունենք Իվանիշվիլիի կապիտուլյացիան»: Նման տրամադրվածությունը, ինչպես նաեւ այն, որ պահանջի շուրջ համախմբվել են մոտ 20 ընդդիմադիր ուժեր, կարող է անգամ հեղափոխության հայտ լինել, եթե ցուցարարների քանակը օբյեկտիվորեն փոքր չլիներ: Նոյեմբերի 18-ի երեկոյան ոստիկանությունը բազմաթիվ զգուշացումներից հետո հեռացրեց ցուցարարներին խորհրդարանի առջեւի փողոցի բանուկ հատվածից, իսկ դարպասներն ի վերջո բացվեցին առանց «Իվանիշվիլիի կապիտուլյացիայի»: Այդուհանդերձ, բողոքի ցույցը շարունակվում է:

Հատկանշական է, որ կառավարությունը, ի դեմս վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ անգամ Բիձինա Իվանիշվիլին իրենց ափսոսանքը հայտնեցին օրինագծի տապալման առթիվ՝ տպավորություն ստեղծելով, որ «Վրացական երազանքն» իրոք ցանկանում է 2020թ. ընտրություններն անցկացնել լիովին համամասնական ընտրակարգով: Այդ պատկերը փոքր-ինչ «փչացնում են» իշխող կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրված 12 պատգամավորները, որոնք դուրս եկան խմբակցությունից, իսկ ոմանք վայր դրեցին մանդատները, քանի որ «քաղաքական դաշտի դիվերսիֆիկացիա» եւ «կուսակցությունների համար հավասար հնարավորություններ» էին ակնկալում, ինչը տեղի չունեցավ:

Ընդհանուր իրավիճակը, հաշվի առնելով թե՛ օրինագծի տապալումը, թե՛ բողոքի ակցիան՝ հավասարապես ձեռնտու են Վրաստանի իշխանություններին ու ընդդիմությանը: Համամասնական ընտրակարգին անցում այսպես թե այնպես կատարվելու է, սակայն ոչ թե 2020թ., այլ 2024թ. ընտրություններում. դա ամրագրված է Սահմանադրությամբ:

Օգտվելով Իվանիշվիլիի չկատարած խոստումից եւ համախմբվելով նրա դեմ, ընդդիմությունը մեկ տարի անց կայանալիք ընտրություններին ընդառաջ փորձում է հստակեցնել օրակարգը եւ, ինչու ոչ՝ միացյալ ճակատի հայտ ներկայացնել: Գլոբալ առումով՝ ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրի համար սա փորձ է նախընտրական քարոզարշավից առաջ հասարակության աչքերում հնարավորինս շատ «միավոր» վաստակելու:

Իշխանությունները նախ ամեն առիթով հայտարարում են, որ «Վրացական երազանքը» ցանկացած ընտրակարգով էլ հաղթելու է ընտրություններում: Այդ պարագայում անհասկանալի է դառնում մեծամասնական պատգամավորների ընդդիմանալը ընտրական փոփոխություններին: Բնականաբար «Վրացական երազանքը» եւս մտավախություններ ունի առաջիկա ընտրությունների վերաբերյալ. հասարակությունն իրոք որոշակիորեն հոգնել է Իվանիշվիլիից, ինչի մասին է վկայում հասարակության՝ տարբեր առիթներով բարձրացող բողոքի ձայնը: Մյուս կողմից, սակայն, հեղափոխությունից զգուշանում է ոչ միայն իշխող կուսակցությունը, այլեւ հասարակությունը: Դա «Վրացական երազանքի» եւ լայն հասարակության ընկալումներում եզակի հատման կետերից է:

Հայաստանի համար թեման եւս զգայուն է, առավել եւս Իրանից ստացվող տեղեկատվության ֆոնին: Եզակի բարեկամ հարեւանների միաժամանակյա ներքին ապակայունությունը ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Այդուհանդերձ, ի տարբերություն Իրանի՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, թերեւս, պետք է դիտարկել ներքաղաքական պայքարի՝ ժամանակից շուտ սկսված նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Տպել
1502 դիտում

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև