«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

ՀՀ Քննչական կոմիտեն  ձեռնարկում է անհրաժեշտ քննչական, դատավարական միջոցառումներ՝ Նոր Հաճնում  5 մարդու կյանք խլած դեպքի հանգամանքները պարզելու համար: Այս ողբերգությունը, նախնական վարկածի համաձայն, տեղի է ունեցել գազի անսարք կաթսայից շմոլ գազի արտահոսքի պատճառով:

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի՝ «ե՞րբ էր եղել տեսչական վերջին ստուգումը, արձանագրվե՞լ էր արդյոք որեւէ խախտում, ինչպե՞ս են սովորաբար վերացվում խնդիրները, եւ պահվե՞լ էր այդ ընթացակարգն այս անգամ» հարցերի՝  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնեցին, որ գործի քննության շահերից ելնելով՝ որեւէ մեկնաբանություն չեն կարող տրամադրել: 

«Գազպրոմ Արմենիա»-ից միայն հիշեցրին գազօգտագործման կանոնները, որոնք սահմանված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N383-ն որոշմամբ եւ արտացոլված են բնական գազի մատակարարման պայմանագրում: Այդ դրույթների համաձայն՝ բաժանորդը պարտավոր է օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:

Միևնույն ժամանակ մատակարարն էլ պարտավոր է ստուգել գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը գազասպառման համակարգի նախագծին եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խցափակել գազօգտագործող սարքավորումները, կնքել եւ կազմել գազասարքի շահագործումն արգելող արձանագրություն, գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով եւ սույն պայմանագրի պահանջներով:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Նոր Հաճնում հայտաբերվել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Տարեց կինը 4 երեխաների տատիկն էր եւ խնամակալը: Երեխաներից երկուսը մինչ սեպտեմբեր ամիսը եղել են գիշերօթիկ դպրոցի սաներ: Երեխաների ծնողները բաժանված էին: Դեպքի մասին լսելուց հետո հայրը շտապել էր վերադառնալ Հայաստան, և բռնվել Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրության խախտման համար: Նա պահվում էր օդակայանի հատուկ պահման վայրում մինչև դատական ակտի հրապարակումը: ՀՀ գերատեսչությունների միջամտությամբ գործընթացն արագացվել է, և նա Հայաստան կվերադառնա վաղը՝ հնարավորություն ունենալով վերջին հրաժեշտը տալ մորն ու զավակներին:

Կարմեն Մարտիրոսյան

 

Տպել
836 դիտում

Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի. պարզվում է նրա ինքնությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը կազատվի պաշտոնից. նա ԵՏՀ-ում նախարար է նշանակվել

«Յունայթեդի» երկրպագուները ցանկանում են, որ ակումբի գործադիր տնօրենը մահանա. հարձակվել են նրա տան վրա

5 մարզիչ-մանկավարժների սպորտի վաստակավոր մարզչի կոչումներ են շնորհվել

ՔՊ կամավորական ջոկատը ծառայության ավարտին կատարում է մարտական երգերից մեկը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում է. նա գնաց ԱԺ նախագահի աշխատասենյակ

Հումանիտար օրակարգի շուրջ. Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել

Դատական նիստերի անհիմն հետաձգումների խնդրով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ԱԺ-ում Հրայր Թովմասյանի արտագնա այցերի շուրջ քննարկումներ են սկսվել․ Արման Բաբաջանյան

Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ սմարթֆոնի համար փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելու դեպքում

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում. հարուցվել է քրգործ

«Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման աշխատանքներ

Ծովախեցգետին, օձաձուկ, ութոտնուկ. կորոնավիրուսի պատճառով որ մթերքներն են արգելվում ներկրել Չինաստանից

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին

«Մուլտի» բենզալցակայանը երբեք ՀԴՄ չի տրամադրել եւ չի տրամադրում. պատգամավորն ահազանգում է

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում Սեյրան Օհանյանին են լսելու․ նրա համար նախատեսվել է ավելի քան 30 հարց

Սերժ Սարգսյանի, նախկին նախարարի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան

«Ryanair»-ի՝ Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևոր մնացել է Միլանի օդանավակայանում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել