Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները

Նոյեմբերի 18-ին Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ներկայացնելով գործարկվելիք հաստատության հիմնական առանձնահատկությունները՝ կենտրոնի աշխատանքները համակարգող լիտվական «Մայրերի միություն» հիմնադրամի նախագահ Էգլե Մելինաուսկիենեն նշել է, որ կենտրոնը վերականգնողական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություն է ցուցաբերելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և նրանց ընտանիքներին ու 2020 թ. սկզբներին իր դռներն է բացելու այցելուների առջև:

Ըստ տնօրենի՝ հանգստի և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած կենտրոնը չի փոխարինելու կամ կրկնօրինակելու հիվանդանոցներում մատուցվող բուժմանը կամ ծառայություններին, այլ իր հնարավորություններով փորձելու է լրացնել այն բացը, որ հիվանդանոցները հնարավորություն չունեն ապահովելու:

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության հիմնական ուղղությունները, շեշտել մանկական քաղցկեղի դեմ պայքարում ջանքերի համադրման և համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը հաջորդած աշխատանքային ճաշի ընթացքում Աննա Հակոբյանը և Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեն քննարկեցին փոխադարձ կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

Տպել
443 դիտում

Տարեցների խնամքի կենտրոններում կարանտին է. թեստավորված անձինք չկան

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրերով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ են բավարարվել. նախարար

Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Ես կարծում եմ, որ կոչերը եւ անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի․ Գրիգորյան

Միանվագ աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված քաղաքացիների խնդիրները մեղմելու տարբերակներ են քննարկվում

Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին․ փոխվարչապետ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ է․ Մհեր Գրիգորյան

Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

Աջակցության երկու ծրագիր գործում է, ևս երկուսը կգործարկվի վաղը. 3750 հղի վաղը կարող է սպասարկվել, ցուցակները լրացվում են

Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

Պետության տրամադրած սոցիալական օգնությունների վրա արգելանք չի կիրառվի. ԴԱՀԿ

Պարենային եւ արդյունաբերական մի շարք ապրանքատեսակների գներ միջինում 3 տոկոսով կնվազի․ Գրիգորյան

Ախտահանվել են գործող ՍԱՏՄ նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման աշխատասենյակներն ու շենքը

«Ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որեւէ աջակցություն չեն ստանա»․ կառավարությունը եւս 1 միջոցառում հաստատեց

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 10 հազարը. մահացել է 76 մարդ

Այս գիշեր բավականին լարված էինք, որովհետեւ ցրտահարության վտանգ կար․ վարչապետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և չվերթի սպասող քաղաքացիների ցանկը