Այսպես խոսեց Մաստեր Մյաուն

19/11/2019 schedule13:36

Ես միշտ նրա հետ եմ՝ քնեմ, զարթնեմ, ամեն րոպե, ամեն վայրկյան: Ես ճանաչում եմ Մաստեր Մյաուին: Հետևում եմ նրան, նայում եմ՝ ի՞նչ է ասում, ի՞նչ է անում, ո՞նց է անում: Սա էլ հենց երջանկությունն է: Քանի դեռ դու քո թշնամին ես, դժբախտ ես, գլուխդ պատեպատ ես տալիս, չգիտես՝ ինչ անես, լավ չես, վատ ես: Մաստեր Մյաուն հարցնում է՝ «Ա՛յ մարդ, դու քեզ ի՞նչ թշնամի: Ինչո՞ւ պիտի թշնամի լինես»: Մտածում ես՝ «իսկապես, ես ինչո՞ւ պիտի ինձ հետ խնդիր ունենամ»: Եթե դու քո թշնամին չես, ինչպե՞ս կարող ես լինել ուրիշի թշնամին: Մարդու մեջ է թշնամանքը՝ մի բան չարած՝ կասկածում է, մի բան չասած՝ կասկածում է: Դժբախտությունը համատարած է ու տիեզերական: Բոլորը դժբախտության մեջ են: Բայց երբ հնչում է՝ «ինչո՞ւ ինքդ քեզ հետ թշնամանալ» հարցը, դադարեցվում է այդ անիմաստ թշնամանքը, դադարում են կարիերայի, փողի, զանազան զզվելի նպատակների ձգտումները, մարդը զգում է, որ ինքն այլևս դժբախտ չէ: Վերանում է անհանգստությունը: Այդ ժամանակ մարդը կարող է մտածել, որ ինքը երջանիկ է: Օրինակ՝ Մաստեր Մյաուն ասում է.

- Ես երջանիկ եմ:

- Ինչի՞ համար ես երջանիկ:

- Հենց միայն այն պատճառով, որ չեմ նկարում:

- Ինչո՞ւ չես նկարում:

- Որովհետև բոլորը նկարում են, զզվեցրել են արդեն: Ես չեմ նկարում:

- Հա ի՞նչ: Չնկարելն ի՞նչ է որ:

- Չնկարելը գլուխգործոց է:

Էդպես, դժբախտությունից դուրս ես գալիս, երջանիկ ես զգում, ոչ մեկի հետ գործ չունես, ոչ մեկի ասածը կարևոր չէ, կարևոր չէ նաև, թե դու ուրիշներին ինչ ես ասում: Այդպես ամեն ինչ տեղն է ընկնում: Այդպես է ասում Մաստեր Մյաուն:

Քիքի /Գրիգոր Գրիգորյան/, աբստակցիոնիստ

Անձնական երջանկություն.

Եթե մի բան անձնական չէ, ուրեմն՝ սուտ է: Անձից բացի ավելի ճշմարիտ բան չկա: Օբյեկտիվ աշխարհ չկա: Կարևորը անձի երազներն են: Իրականում, անձը անձին չի հանդիպում: Երբ հավաքվում են, իրենց արևին ժողովներ են անում, լուրջ հարցեր են քննարկում, ձևեր են թափում, էդ ընթացքում լրիվ մոռանում են, որ իրենք անձ են: Նրանք կարծում են, թե անհատականություններ են, կարևոր դերեր են խաղում հասարակության, քաղաքականության, մարդկության պատմության մեջ: Ու այդպես ապրում են, հանդիպում են, բայց երբեք միմյանց չեն հասկանում: Եվ չեն էլ հասկանալու:  

18 տարեկանում, երբ առաջին անգամ տեսա աբստրակտ նկարներ, խելքս թռցրի: Իսկ վերջին 10-15 տարիներին սև-սպիտակ աբստրակցիա տեսնելիս էքստազի մեջ եմ ընկնում: Բայց էդ գլուխգործոցների հեղինակները դրանք չեն ցուցադրում, պահում են, թե՝ բա ո՞նց կլինի, աշխարհում պոստմոդեռնիզմ է: Դե, ի՞նչ անի Մաստեր Մյաուն. շատ է սիրում սև-սպիտակ աբստրակցիա, խելքը գնում է էդ նկարչության համար: Վերցրեց ու ինքը սկսեց նկարել:

Մասնագիտական երջանկություն.

Մասնագիտական երջանկությունն էն ա, երբ աշխատելիս միտքդ չես տանջում: Դա շատ նման է նրան, երբ սիրուն բան ես տեսնում, այնքան սիրուն մի բան, որ չես ուզում վերլուծել, մտածել՝ ի՞նչ է, ո՞նց է, ի՞նչ պայմաններում է ստեղծվել, ինչպե՞ս է ստեղծվել, ոչ մի նման հարց չի առաջանում: Ուղղակի բերանդ բաց է մնում և չկա բացատրություն: Աբստրակտ նկարը հենց դա է՝ միտք չկա: Դու բացարձակ ազատ ես:

Հանրային երջանկություն.

Մաստեր Մյաուն չգիտի, թե ինչ է հանրային կյանքը: Հավաքվում են, ձեռնտու ստեր են ասում, մտածում են՝ դե, հիմա ո՞վ սուտ չի ասում, ես էլ եմ ասում: Մաստեր Մյաուն կարծում է, որ չկա հանրային կյանք: Կա կոլեկտիվ հավաքականություն:

Հանրային շարժումներն արդարացի են այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել լիդերը, քանի դեռ ինքնաբուխ հավաքը ինչ-որ կազմակերպիչներ չեն վերցրել իրենց ձեռքը: Աշխարհում կան գաղափարներ, որոնցից օգտվում են ճարպիկները՝ կազմակերպիչը, գործարար կամ ակտիվիստ կոչվածը, իր սուբյեկտը մոռացած մարդը, բացարձակ դժբախտ մեկը՝ ինքն իր թշնամին: Վերցնում են, քարտեզը դնում սեղանին ու մտածում՝ ի՞նչ անեմ: Ու սկսում է խորամանկ քայլեր մտածել՝ սրան օգտագործեմ նրա դեմ, էսքանը վերցնեմ, էսքանը քանդեմ... Բոլոր գաղափարներն օգտագործվել են սրիկաների կողմից՝ է՛լ կոմունիզմ են ասում, է՛լ սոցիալիզմ, է՛լ դեմոկրատիա, ինչ զիբիլ ասես՝ ասում են: Բլեֆ է, չկա հանրային կյանք, ուր մնաց՝ հանրային երջանկություն: Պատկերացնում եք՝ աշխարհում մինչև հիմա տեղի ունեցած հանրային շարժումներից հասարակությունը փոխվեր, ինչ հրաշալի բան կլիներ:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ամեն տեղ կարելի է երջանիկ լինել: Ամեն տեղ: Էդ որ ասում են՝ «երկիրը երկիր չէ», տիեզերական ճշմարտություն է: Մարդիկ չեն կարողանում ոչ մի տեղ իրենց լավ զգալ: Գուցե մի տարածքը քո ճաշակով լինի, մյուսը՝ ոչ այնքան: Կարևորն այն է, թե որտեղ ես դու կարողանում սուբյեկտ լինել՝ ինքդ քեզ հետ լինես, ինքդ քեզ հետ լավ զգաս, մարդկանց հետ շփվես: Ես, օրինակ, բոլորի հետ շփվում եմ, բայց գործ չեմ բռնում: Ես գործ անել չգիտեմ, ես գործի մարդ չեմ: Ես նույնիսկ զզվում եմ գործ անողներից, որովհետև նրանք շատ անդուր տիպ են: Երջանկություն կա այն տարածքում, որտեղ մարդը իմաստներ չի փնտրում: Պարզապես ապրում է, ապրելու ընթացքում իմաստն ինքն իրեն գալիս է:   

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
2309 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն