Պաշտպանական կողմն այնպիսի դատախազ է ուզում, որը կկանգնի, կհրաժարվի մեղադրանքից․ մեղադրող դատախազ

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատարանին խնդրեց մերժել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանին սույն գործի վարույթից հեռացնելու մասին։

Բաղդասարյանի պնդմամբ՝ պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկներն իրականում բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն։ Նրա համոզմամբ՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն անկողմնակալ է եւ իրականացրել է քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովող հսկողություն․

«Բացարկի շրջանակներում թվարկվեցին քննիչի կողմից կատարված գործողություններ, պաշտպանության կողմի կարծիքով՝ կատարման ենթակա, բայց չկատարված գործողություններ, իրենց ներկայացրած միջնորդությունները դրանց վերաբերյալ, դրանց կապակցությամբ քննիչի կայացրած որոշումները, դրանց դեմ ներկայացված բողոքները, Պետրոս Պետրոսյանի կայացրած որոշումները եւ արդյունքում հանգեցին, քանի որ դրանց արդյունքներն իրենց չեն բավարարել, դրա համար Պետրոսյանն անկողմնակալ չէ, շահագրգիռ է սույն քրեական գործով»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ, ըստ էության, պաշտպանության կողմի փաստարկները հանգում են նրան, որ նրանք չեն ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պարզ պատճառով, որ վերջինս նույն կարծիքը չունի իրենց հետ մեղադրանքի հիմնավորվածության, պաշտպանական կողմի միջնորդությունների հիմնավորվածության վերաբերյալ, բողոքներ է ներկայացրել իրենց ցանկալի դատական ակտերի դեմ։

Գեւորգ Բաղդասարյանը կրկին վկայակոչեց Եվրոպական դատարանի իրավունքը կողմնակալության-անկողմնակալության վերաբերյալ եւ փաստեց, որ Դատարանը շատ հստակ է արձանագրել, որ սեփական դատավարական դիրքորոշումը մյուսի կողմից չկիսելը չի կարող բավարար պատճառ դառնալ ինքնին մյուսին վարույթից հեռացնելու համար․

«Եվ սա պատահական չէ, որովհետեւ հակառակ մոտեցումը հակասում է արդար դատաքննության արդար բաղադրիչներից մեկին՝ մրցակցության սկզբունքին։ Ըստ էության՝ սա հանգում է նրան, որ քանի որ մրցակցության սկզբունքը պահանջում է, որպեսզի լինեն երեք տարբերակված դատավարական հիմնարար գործառույթներ՝ պաշտպանության, մեղադրանքի եւ գործի լուծման ֆունկցիաներ, եւ քանի որ մրցակցությունը ենթադրում է, որ դատավարությունը պետք է տեղի ունենա քրեաիրավական վեճի շրջանակներում, ստացվում է, որ հենց այս կառուցակարգից ուղիղ բխում է, որ լինելու է փաստարկ եւ հակափաստարկ, ստացվում է, որ հակառակ դիրքորոշումը ոչ միայն կարող է լինել, այլ առանց հակառակ դիրքորոշման՝ չի կարող դատավարություն լինել»։

Բաղդասարյանի խոսքով՝ եթե դատախազ Պետրոսյանը հակառակ դիրքորոշում չունենար, ապա բոլորով դատարանում չէին լինի եւ չէին ակնկալի արդարադատություն դատարանի կողմից։

Բաղդասարյանի համար ակնհայտ է, որ պաշտպանության կողմն այնպիսի դատախազ է ուզում, որը իրենց բոլոր միջնորդություններին կհամաձայնի․

«Քանի որ ես փաստարկ եմ լսել, որ նաեւ ես անկողմնակալ չեմ, որովհետեւ չեմ հրաժարվում մեղադրանքից, ինձ համար պարզ է, որ պաշտպանության կողմը այս վարույթը բացառապես պատկերացնում է այն եղանակով, որ ոչ թե տեղի ունենա քրեաիրավական, բովանդակային վեճ, ներկայացվեն փաստարկներ ու հակափաստարկներ, եւ դա լուծվի դատավճռով, այլ այստեղ նստած այնպիսի դատախազ են ուզում, որը կկանգնի, կհրաժարվի մեղադրանքից»։

Նկատի ունենալով, որ ներկայացված բոլոր փաստարկները վերաբերում են մեղադրանքի հիմնավորվածության, ներկայացված, արդեն իսկ քննարկված, լուծված, դատարաններում քննարկված հարցերին, դրանք, Բաղդասարյանի պնդմամբ, բացարկի շրջանակներում քննարկման առարկա չեն կարող դառնալ, բացարկի հետ որեւէ առնչություն չունեն եւ չեն կարող պատճառ դառնալ, որպեսզի դատավարության որեւէ մասնակից մյուս մասնակցի հետ համաձայն չլինելու պատճառով վարույթից հեռացվի։

Մեղադրող դատախազը նաեւ հավելեց, որ նախորդ դատական նիստին հնչեցված բազմաթիվ հայտարարություններ ընդհանրապես կապ չեն ունեցել քրեական դատավարության հետ, ունեցել են քաղաքական երանգ, ակնհայտորեն ուղղված են եղել լսարանին, եւ չէին կարող առհասարակ քննարկման առարկա դառնալ։

«Հաստատում եմ, որ Պետրոս Պետրոսյանն անկողմնակալ է, սույն գործով իրականացրել է պատշաճ դատախազական հսկողություն, իրականացրել եւ իրականացնելու է մեղադրանքի պատշաճ պաշտպանություն»,- եզրափակելով իր դիրքորոշումը՝ ասաց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։

Տպել
2211 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել