Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Արդեն Հայաստան է վերադարձել Արման Մարգարյանը՝ հայրը չորս երեխաների, որոնք իրենց տատիկի հետ թունավորվել էին շմոլ գազից: Այսօր ընտանիքի հինգ անդամների հոգեհանգիստն է, թաղման արարողությունը կլինի վաղը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նշենք, որ Նոր Հաճնում ողբերգական դեպքը գրանցվել է նոյեմբերի 16-ին. չորս երեխաներն ու նրանց տատիկը հայտնաբերվել են մահացած: 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը գտնվել են իրենց բնակարանում. երեխաներից երկուսը լոգարանում են եղել, երկուսն՝ անկողնում:

Երեխաների հայրն Ուկրաինայում է եղել, երբ լսել է ընտանիքի հինգ անդամների մահվան մասին: Շտապելով վերադառնալ Հայաստան՝ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս խախտել է միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրությունը, որի համար նրան պահել են օդակայանի հատուկ պահման վայրում մինչև այս գործով դատական ակտի կայացումը: Դատական գործընթացն արագացվել է ՀՀ իշխանությունների միջամտությամբ, որի արդյունքում Արման Մարգարյանը հնարավորություն է ստացել վերջին հրաժեշտը տալ իր մորն ու զավակներին:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
2121 դիտում

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի, Լոռիում եւ Շիրակում ձյուն է

Լոռիում նախորդ տարի արտակարգ դեպքերի ու պատահարների աճ է գրանցվել. զոհվել է 42, վիրավորվել 866 մարդ

Արման Սարգսյանը բանակցություններ է վարում զինված տղամարդու հետ. «իմ մեքենայով գնում ենք իմ կաբինետ» (տեսանյութ)

Կիևյան կամրջի տակ՝ «Լավանդա» ռեստորանի մոտակայքում, 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արագածոտնի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել. ոստիկանություն (տեսանյութ)

«Էրեբունի պլազա»-ի կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար. Բաբաջանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

ՀՀ ոստիկանությունը տարածել է «Էրեբունի պլազա» ներխուժած զինված տղամարդու վնասազերծման տեսանյութը

Ռուզան Մանթաշյանն ընդունել է Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգի ելույթի առաջարկը. «հենց դա հաղթանակ կլինի»

Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել. Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը. էկոնոմիկայի նախարարություն

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00

«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ոստիկանության պետի ժ/պ-ի ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն

Խորհրդարանը քննարկում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ, անընդունելի է. վարչապետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին

Փոխել նախագահի ընտրվելու կարգը, ընտրելու իրավունքի շեմը 18 տարեկանից իջեցնել 17. Իոաննիսյանը հետաքրքիր առաջարկներ ունի

«Էրեբունի պլազա» հյուրանոց զինված ներխուժած անձը վնասազերծվել է. Աշոտ Ահարոնյան

«Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած զինված անձը բանակցությունների արդյունքում հանձնել է ինքնաձիգը. ոստիկանություն

«էրեբունի պլազա» հյուրանոցին մոտենալ չի թույլատրվում նաեւ այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողներին