ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

19/11/2019 schedule21:40

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փելոունը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պենտագոնին՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը:

 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ նամակում կոնգրեսականները նշել են, որ անկասկած, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալի մեծացումը անհավասարություն է ստեղծում տարածաշրջանում: «Հավասարության վերականգնումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ն կարող է վերադարձնել վստահությունն իր հանդեպ: Հայաստանը պատմական փոփոխությունների շեմին ունի աջակցության կարիք»,-ասվում է նամակում:

Կոնգրեսականները հորդորել են ԱՄՆ կառավարությանը մեծացնել Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը, որպեսզի երկիրը կարողանա օգտագործել այդ միջոցները սահմանների ամրությունն ապահովելու գործում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն 40 տոկոսով մեծացրել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը, որը կազմել է 60 մլն դոլար:

Տպել
505 դիտում

Ադիգեայի ՆԳՆ կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին

Հրդեհ Սարատովկայում

Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

«Անարդար է, ես ոչ մի վատ բան չեմ արել». Դոնալդ Թրամփը հնարավոր իմփիչմենտի մասին

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել

Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց