Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

EcoNews.am լրատվական կայքը տեղեկացնում է, որ օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում։

Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան ուժեղ վնգստոց, այնուհետև մոտեցել և տեսել են արյունահոսող կենդանուն: Շունը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի է ունեցել։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են․ «Նոյեմբերի 16-ին, ժամը 17։10 քաղաքացուց ստացել ենք ահազանգ, որ Վարդանանց 22 հասցեում շան են կրակել։ Այս պահին ահազանգով ստուգողական գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն իր գործողություններով կստուգի բոլոր հանգամանքները»։

Հիշեցնենք, որ բնակավայրում և դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով նաև մարդկանց համար, ինչպես նաև հանդիսանում է հասարակական կարգի խախտում և հանրային անվտանգության խնդիր:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կենդանին այժմ գտնվում է «Վետ լայն» կենդանաբուժական կլինիկայում: Շանն այնտեղ ռենտգեն հետազոտության են ենթարկել, որի վրա ակնհայտ երևում է կրակոցի հետքը: Փամփուշտը դիպել է անմիջապես կենդանու ողնաշարին, ինչի հետևանքով շան հետագա ճակատագիրն այժմ անհայտ է:

Նյութի աղբյուրը` Ընդգծենք, որ բացի հրազենի ապօրինի կիրառման, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, հանրային անվտանգության և հասարակական կարգի խախտման դեպքի, վտանգի տակ է դրվել հարակից տարածքում գտնվող մարդկանց առողջությունն ու կյանքը, ինչպես նաև վնասվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված կենդանին, որի վրա համայնքային բյուջեից գումար է ծախսվել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրազենի ապօրինի կիրառմամբ Երևանի «Արարատյան Մասիվ» կոչվող տարածքի 116 դպրոցի բակում կրակել և սպանել են 3 շան: Ընդգծենք, որ ստեղծված իրավիճակն ու տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար: Դեպքերը սկսել են կրել պարբերական բնույթ, ուստի կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը լինել հնարավորինս խիստ և հետևողական նշված հարցերում:

Տպել
667 դիտում

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան