Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Արդեն 45 օր է՝ Գառնիկ Խաչատրյանի ձայնը կտրվել է եւ չի վերականգնվում: Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը: Պատմությունն սկսվել է այն օրվանից, երբ Գառնիկի մոտ մրսածության պատճառով նշագեղձերը բորբոքվել են, եւ նա գնացել է ծանոթ բժշկի՝ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Անտոնյանի մոտ: Սակայն քանի որ պացիենտը նաեւ քթի միջնապատի թեքություն է ունեցել, որոշվել է նախ այդ հարցով զբաղվել: Հոկտեմբերի 9-ին կատարվել է երիտասարդի քթի միջնապատի վիրահատությունը:

Օր առաջին

«Նարկոզից արթնացա ու զգացի, որ չեմ կարողանում խոսել: Սկզբում ընդհանրապես բառեր չէի արտասանում, բայց հետո՝ օրերի ընթացքում, սկսեցի շշուկով խոսել: (Տեղի ունեցածը Գառնիկը պատմում էր դժվարությամբ, շշուկով, երբեմն՝ հազալով, շունչը կտրվում էր-հեղ.): Բժշկուհիս նայեց, ասաց՝ ոչինչ, վիրահատությունից հետո լինում է, 2-3 օր հետո կանցնի, բայց չանցավ»,- պատմեց Գառնիկ Խաչատրյանը:

Երիտասարդը 3 օր անց կենտրոն է վերադարձել եւ ստացել նույն պատասխանը՝ մի երկու օրից կվերականգնվի: Օրեր անց՝ հետազոտության ժամանակ, Գառնիկի խոսքով՝ բժիշկներն իրար մեջ ինչ-որ բան են խոսել: «Ես բաժնի ղեկավարի մոտ ինչ-որ վախ զգացի, հասկացա, որ լուրջ բան է, բայց ինձ ոչինչ չասացին»,- նշեց երիտասարդը՝ պատմելով, որ դրանից հետո իրեն մի շարք դեղեր են նշանակել: 

Փոքր դժոխքը

Վիրահատությունից 10-ը օր անց հիվանդանոցում նշել են, որ հավանաբար պացիենտի մոտ ուռուցք կա, անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ: Գառնիկի խոսքով՝ փոքր դժոխք էր: 3-4 օր տեւած ստուգումների արդյունքում հերքվել է այդ լուրը, եւ նրան ուղարկել են բուժվելու այլ կենտրոնում՝ Երեւանի «Modern Implant Medicine»-ում, որը մասնագիտացված է նման հարցերով:

«Իզմիրլյան» ԲԿ-ի կողմից տրված էպիկրիզում նշված է, որ «հետվիրահատական շրջանում հիվանդը գանգատվում էր ձայնի բացակայությունից: Կատարվել է ֆիբրոլարինգոսկոպիա, հայտնաբերվել է ձախ ձայնալարի մասնակի պարեզ: Հիվանդը զննվել է նաեւ նյարդաբանի կողմից, նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Այն ստանալուց հետո նկատվել է զգալի դրական դինամիկա: Ֆիբրոլարինգոսկոպիկ՝ ձախ ձայնալարի շարժունակությունը վերականգնվել է: Հիվանդը խոսում է, ձայնն աննշան խռպոտ է»:

Այս տեղեկատվությունը, սակայն, Գառնիկի կարծիքով՝ անհեթեթություն է. նյարդաբանի մոտ չի զննվել, ձայնալարի շարժունակությունը չի վերականգնվել, իսկ ասել, թե ձայնն աննշան է խռպոտ, ծիծաղելի է:

Իրավիճակը, սակայն, չփոխվեց

Այժմ Գառնիկ Խաչատրյանն իր բուժումն է ստանում նշված երկրորդ կենտրոնում, սակայն, նրա խոսքով, առաջընթաց չկա, ձայնը գրեթե չի ավելացել: Երիտասարդն այցելել է նաեւ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ մեկ այլ մասնագետից խորհուրդ հարցնելու: Կենտրոնից Ավետիք Մինասյանը, համեմատելով հետազոտությունները, նշել է, որ տարբերություն չի տեսնում եւ խորհուրդ է տվել բուժումը շարունակել արտերկրում: Պացիենտն էլ որոշել է՝ Գերմանիա կմեկնի: Երիտասարդը նաեւ իմացել է, որ այս խնդիրը լուծվում է առաջին 1-2 ամսվա ընթացքում, ուշացնելու դեպքում հնարավոր է այլեւս չբուժվի:

«Կապն այս ընթացքում «Իզմիրլյան»-ի հետ կտրվել էր, ես իրենց չէի զանգում, իրենցից ոչ մեկը՝ ինձ, չէին հարցնում բուժվել եմ, թե ոչ»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ վերջերս գնացել է այդ կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ հանդիպման, խոսել փոխհատուցման տարբերակի մասին: Ի պատասխան՝ տնօրենը հայտնել է, որ կենտրոնը չի տեսնում փոխհատուցման ոչ մի տարբերակ՝ արտերկրում բուժում ստանալու համար: Իրեն վիրահատող բժշկուհին էլ հավելել է. «Անցյալ տարի, որ հայրիկիդ վիրահատել եմ, մի անգամ չտեսա, որ «Ֆեյսբուք»-ում գրես՝ շնորհակալություն Անտոնյանին, որ այսպիսի վիրահատություն արեցին, իսկ հիմա ձայնդ վնասել ենք, ամբողջ օրը գրում ես՝ «Իզմիրլյան»-ում ձայնս վնասել են»,- իր եւ բժշկի խոսակցությունից պատմեց Գառնիկը:

Երիտասարդը դատարան կդիմի

«Ես երբեք ձայնի խնդիր չեմ ունեցել, գնացել եմ վիրահատության, արթնացել եմ նարկոզից ու չեմ խոսել»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ պատրաստվում է դատարան դիմել: Իհարկե, այժմ կարեւորը բուժումն է: Ինչպես պատմեց, իրեն «Իզմիրլյան» կենտրոնը փոխհատուցում չի առաջարկել: Ավելին՝ այդ ընթացքում կատարվել են հետազոտություններ, որոնց համար ինքն է վճարել: «Մոտ 200.000 դրամի դեղ եմ գնել, շաբաթական մոտ 20.000-ի գնում եմ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վիրահատությունը եւ այսօրվա բուժման ծախսերն ապահովագրական ընկերությունն է կատարել, իսկ դեղերն իր միջոցներով է գնել:

Ոչ թե բժշկի անփութության պատճառով է եղել, այլ ստատիստիկ բարդություն է. տնօրենի պարզաբանումը

«Դա որեւէ մեկի մեղքը չէ, սխալը չէ, անգործության հետեւանքը չէ, ստատիստիկ բարդություն է»,- մեզ հետ զրույցում նշեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Նրա խոսքով՝ այս խնդիրը կարող է առաջանալ աշխարհի տարբեր կլինիկաներում՝ այստեղ, Լոնդոնում կամ Փարիզում: Տնօրենը նշեց, որ բարդությունն առաջացել է վիրահատության անզգայացման ժամանակ, սակայն, նրա խոսքով, խնդիրն իրավիճակային է, նման բան կարող է պատահել, եւ հնարավոր է, որ պատճառը պացիենտի ձայնալարի կառուցվածքն է: Նրա պարզաբանմամբ՝ վերականգնվող բարդություն է, եւ 3-6 ամսվա ընթացքում այս խնդիրը կլուծվի:

Չարչյանը, խոսելով Գառնիկի հետ հանդիպման մասին, նշեց, որ, ըստ իրեն, պարզապես ցանկանում է առիթից օգտվել: Նա այդ օրը «քյաշ» փող էր ուզում: «Դա դրամաշորթություն է, շանտաժով գումար վերցնել է»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ դրամական փոխհատուցման դեպքում պետք է լինի հանձնաժողովային փորձաքննություն: Հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյո՞ք այդ իրավիճակն ստեղծվել է բժշկի մեղքով, որովհետեւ հակառակ դեպքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու: Խաչատրյանը, մինչ վիրահատությունը, զգուշացվել է բոլոր հնարավոր բարդությունների մասին, իսկ եթե հանկարծ պարզվի, որ սխալը բժշկինն է, ապա գործը պետք է ուղարկվի դատարան, եւ որոշվի փոխհատուցման չափը:

Չարչյանի պնդմամբ՝ այստեղ թե Գերմանիայում, բուժման նույն սկզբունքն է գործում: 90-95 տոկոս հավանականությամբ ձայնը կվերականգնվի: Ճիշտ է, 3-4 տոկոս հավանականություն կա, որ այն մնա խռպոտ, սակայն եթե խնդիրն այդ աստիճանի լինի, ապա արտերկրում էլ չեն կարողանա բուժել:

Տնօրենը հերքեց, թե հիվանդանոցը չի հետաքրքրվել Գառնիկի առողջությամբ: Վիրահատող բժշկուհին պարբերաբար զանգահարել է «Modern Implant Medicine»: Նաեւ անձամբ կապվել է ապահովագրական ծառայության հետ, որպեսզի փոխհատուցեն Գառնիկի բուժման ծախսը: Մի քանի հետազոտության համար երիտասարդն է վճարել, սակայն, տնօրենի պնդմամբ, դրանք ապահովագրական փաթեթի մեջ չեն մտել եւ մեծ գումար չեն կազմել: Չարչյանը պատմեց, որ հետաքրքրվել են, իմացել, որ տուժողի վիճակը, ճիշտ է, շատ դանդաղ, բայց վերականգնվում է:

Տնօրենը եւս մեկ անգամ նշեց՝ նման խնդիր կարող է բոլոր կլինիկաներում պատահել: Հստակ չէ, բայց մոտ 10.000-20.000-ից մեկի մոտ նման բան կարող է լինել:

Տպել
37740 դիտում

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

Վերջին տարիներին դատական համակարգի համար մարտահրավեր է դարձել դատարանների գերծանրաբեռնվածությունը. Հայկյանց

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը

46-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով շենքի տանիքից. վիճակը գնահատվում է ծանր

Նախագահն առաջիկա ժամերին կհայտնի իր որոշումը. Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

Բազմազավակ ընտանիքների աջակցության նոր ծրագիր է մշակվել. կօգնեն գումարով, կենսապայմանների բարելավմամբ ու տնով

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ

Երևանի մաքսային պահեստներից մեկում 365 կգ հերոին է հայտնաբերվել. աննախադեպ դեպք՝ 2014-ից ի վեր (տեսանյութ)

Բացվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ցուցադրությունը

Դուք ձեր քայլով անարգել եք Ազգային ժողովը. Վահագն Հովակիմյանը՝ ԲԴԽ նախագահին

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

Իմ հայտարարությունը կապ չի ունեցել որևէ հարցի քննարկման կամ անձի հետ. Վարդազարյանը՝ պատգամավորին

Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

«Իմ քայլի» պահվածքը առնվազն ագրեսիվ է, բայց պատճառը չգիտեմ. Ռուբեն Վարդազարյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ

Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, և բարի եղեք պատասխանել. Հակոբյանը՝ Վարդազարյանին

Ներկայացրիք, որ ունեք զսպվածության սահման. այդ օրենսդրությունը երեկ երեկոյան ե՞ք իմացել. պատգամավորը՝ Վարդազարյանին

Մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը Օնիկ Գասպարյանը հանդիսանում է ԶՈՒ հրամանատարը. ԳՇ նոր հայտարարությունը

ԲՏԱ նախարարը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման կայան (տեսանյութ)

Ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեն, ի՞նչ էին ուզում անել նրանք. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ

Արմավիր քաղաքի բնակիչը արցախցուց գնել է 140.000 դրամի 400 կգ նուռ ու մինչ օրս չի վճարել

Քաղաքական բնույթի հարցերին այսօր չեմ պատասխանելու. Վարդազարյանը՝ պատգամավորներին

Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի օրերին բնակչության ոչ պատշաճ տարհանման վերաբերյալ հարուցված քրգործը

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքներն ու ակտերը վճարել 30-օրյա ժամկետում

Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում դեռ մի քանի հարյուր բեռնատար է սպասում

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնի 2 ուղղությամբ

Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքում

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ

Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա