Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

21/11/2019 schedule18:15

ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:

Ծրագրի 3-րդ փուլի մասնակցության հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը կարևորել է ռազմակրթական ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և, մասնավորապես, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի փորձի հարստացմանը, ինչպես նաև դասավանդման արդի մոտեցումների և մեթոդների ներդրմանը միտված վերոնշյալ ծրագրի իրականացումը Հայաստանում:

Ծրագրի հաջորդ՝ 4-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հաստատությունների համապատասխան հավաստագրում:

Տպել
480 դիտում

Բնակչության տարհանման որոշում չի կայացվել. Ստեփանակերտի քաղաքապետարան

Տեսանյութն ապացուցում է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները. Հովհաննես Մովսիսյան (տեսանյութ)

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը եւ արգելում են բեռնատարների տեղաշարժը

ՀՀ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել

Ռազմական գիտության չափորոշիչներով Ադրբեջանի օպերացիան տապալված է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին․ Արցախի պետական նախարար

Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել այս ոտնձգության մեջ. Ավինյան

Մինչ այս ժամը մարդիկ ՊԲ-ին օգնություն են բերում. Հովսեփ Կուբատյան

Հանրային խորհրդում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկվել է տարածաշրջանային բարդացող իրավիճակը

ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ է ուղարկել տվյալներ նաեւ Վարդենիսի դեպքերի մասին. Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ իրավիճակն աննախադեպ է

Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

Ադրբեջանի խոցված տեխնիկայի թվերն այնքան մեծ են, որ սկսել ենք դրանք մոտավոր գրել. Հակոբ Արշակյան

Հայկական բանակը խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան

Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին, գումարը կծախսվի ի շահ մեր պետության. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու կամավորագրվածերի թիվն արդեն հասնում է տասի

Այս պահին պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք․ Արցախի պետական նախարար

Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ի հետ հարցազրույցում

Իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականները կսովորեն փաստացի բնակության վայրին մոտ դպրոցներում. ԿԳՄՍՆ