Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները

Բելառուսում կիրակի անցկացվել են Ներկայացուցիչների պալատի՝ խորհրդարանի ներքին պալատի ընտրություններ։ Ինչպես հաղորդում է Եվրառադիոն, ընտրությունների արդյունքը ԵԱՀԿ-ն չի ճանաչել։ Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու անկախ դիտորդներն էլ «ընտրություն» բառն ընդհանրապես չակերտերի մեջ են առնում։ Նրանց կարծիքով՝ 110 պատգամավորներ պարզապես նշանակվել են։

•  Նոր խորհրդարան չի անցել ոչ մի ընդդիմադիր գործիչ;

• յուրաքանչյուր երրորդ անկախ դիտորդ վռնդվել է ընտրատեղամասից;

• իշխանամետ թեկնածուներին բացահայտելն այնքան հեշտ էր, որ անկախ լրատվամիջոցները 95-տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել էին, թե ով է պատգամավոր ընտրվելու;

• արտահերթ քվեարկությանը, որը Բելառուսում հինգ օր է տևում, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը։ Ըստ անկախ դիտորդների՝ մասնակցությունն ուռճացվել է, որպեսզի լցոնումների միջոցով ապահովվի «հարկ եղած» թեկնածուի հաղթանակը;

• դիտորդին, որը Բրեստում լցոնման փորձ է տեսանկարահանել, և նրա նմաններին Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրությունների օրը հրապարակավ «անասուն» է անվանել;

• ընտրատեղամասերի փակման պահին ընտրողների մասնակցության պաշտոնական ցուցանիշը կազմել է 77,22 տոկոս։ Ընդ որում, երեկոյան քվեարկած շատ ընտրողներ քվեաթերթիկ ստանալու համար ստորագրել են հաշվառման դատարկ ցուցակներում, այսինքն՝ առաջինն են եղել իրենց մուտքերից և շենքերից, որ եկել են քվեարկելու։

Jam-news-ը հայտնում է, որ ընտրություններից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կցանկանար խորհրդարանում «շարունակականություն» տեսնել․ իբր, լավ կլիներ, որ պատգամավորների մեկ երրորդ մասը ևս մեկ ժամկետով ընտրվեր և մնացած բոլորին սովորեցներ, թե ինչ է պետք անել։ Ինչ-որ տարօրինակ պատահականությամբ այդպես էլ ստացվեց․ Ներկայացուցիչների պալատի նոր կազմում 110 պատգամավորներից 30-ը հին կազմից է։

«Ընտրության իրավունք» արշավի տվյալներով՝ 2019թ-ի ընտրությունների դիտորդության ժամանակ Բելառուսում 731 խախտում է հայտնաբերվել։ Դիտորդները 622 բողոք են ներկայացրել։ Ինն ընտրատեղամասերից հինգում, որտեղ աշխատել են «Ընտրության իրավունք» արշավի ներկայացուցիչներն, ընտրությունները չեն կայացել ցածր մասնակցության պատճառով։

«Երիտասարդական դաշինքի» պատգամավորի թեկնածու Ստաս Շաշոկն ու նրա վստահված անձ Պյոտր Մարկելովը փորձել են ընտրությունների արդյունքները վիճարկել ընտրատեղամասերից մեկում։ Արդյունքում՝ Մարկելովին հենց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է։

ԵԱՀԿ առաքելության դիտորդներն ընտրություններից հետո հայտարարել են «քվեների հաշվարկի ժամանակ արձանագրված լուրջ ընթացակարգային խնդիրների մասին»։ Հատուկ համակարգող Մարգարետա Սեդերֆելտի խոսքով՝ այդ փաստերը ստիպում են զգուշությամբ վերաբերվել հաշվարկի արդարությանը․

«Մենք նշել ենք, որ մեծ թվով թեկնածուներ ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակվել է։ Այս ընտրությունները ցուցադրել են ժողովրդավարական պարտավորությունների պահպանման լիակատար բացակայություն։ Պետությունում, որտեղ խորհրդարանի լիազորություններն ու անկախությունը սահմանափակ են, իսկ ընտրողների և թեկնածուների հիմնական ազատությունները ոտնահարվում են, խորհրդարանական ընտրությունները ձևական մի բանի վերածվելու վտանգ կա»։

ԵԱՀԿ ներկայացուցիչները հիասթափված են, որ բելառուսական իշխանությունները չեն կատարել ընտրական օրենսգրքի փոփոխման վերաբերյալ իրենց խորհուրդները։ Դրան ի պատասխան Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Մինսկում պատրաստ են լսելու արևմտյան գործընկերների կառուցողական քննադատությունը, սակայն չեն ընդունում «անհիմն ու համատարած անպատվումը»։

Ընտրական օրենսդրությունն ու ընտրական ընթացակարգերը «եթե անգամ բարեփոխվեն, ապա բարեփոխվելու են ոչ թե ինչ-որ մեկի հրահանգով, այլ մեր հասարակության պահանջով և էվոլյուցիոն ճանապարհով»։ Իսկ ընտրությունները Բելառուսում անցկացվում են ոչ թե ինչ-որ արտաքին ուժերի, այլ «սեփական երկրի և ժողովրդի համար», ընդգծում է պաշտոնական Մինսկը։

Տպել
920 դիտում

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու