Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական 5-րդ խորհրդակցությանը

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:

ԿԳՄՍ լրատվական ծառայության փոխանցմամբ, իր խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է. «Ժամանակակից գլոբալ աշխարհում առկա միտումներն այնպիսին են, որ գիտական միտքը և առաջատար տեխնոլոգիաները որոշում են գրեթե բոլոր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը: Աշխարհի առաջատար երկրները վաղուց են իրենց ջանքերը կենտրոնացնում՝ ընդհանուր նպատակների հասնելու համար, քանի որ առաջընթացն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական և իրավական, այլ նաև գիտական և տեխնոլոգիական կապերի ընդլայնմամբ և զարգացմամբ:

Այս հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գիտատեխնիկական գործընկերության զարգացման հեռանկարները, այլ նաև կխթանենք նոր համատեղ գիտական հետազոտությունների իրականացմանը։

Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:

Բավականին հաջող է ընթանում մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. 2013 թվականից ի վեր Ռուսաստանի Հումանիտար գիտական և Հիմնական հետազոտությունների հիմնադրամների հետ իրականացվել են տարբեր բնագավառների ավելի քան 100 համատեղ նախագծեր: Բացի այդ, ՌԴ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու հիմնադրամի հետ համաձայնագրի շրջանակում մրցակցային հիմունքներով իրականացվել է 10 համատեղ նախագիծ՝ ուղղված հատուկ կիրառական արդյունքների:

2011 թվականից ի վեր զարգանում է նաև հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը՝ հիմնվելով համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի և պայմանագրերի վրա. մի շարք ոլորտներում արդեն հաջողությամբ իրականացվել է ավելի քան 60 համատեղ նախագիծ:

Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: 2012 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2019-ին համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ երկրաշարժի ուսումնասիրության բնագավառում, որի հիման վրա ստեղծվում է համատեղ լաբորատորիա:

Հայաստանը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական գոտու ասոցիացիայի հիմնադիր երկրներից մեկը, որի նպատակը մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև փոխշահավետ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդումն է, համատեղ նախագծերի իրականացումը: Ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների կողմից:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի շարք խոշոր միջպետական գիտական համագործակցությունների, ինչպիսիք են, օրինակ՝ CERN/Conseil Européen pour la Recherche Nucléaire, Ժնև, Շվեյցարիա/Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտը/Դուբնա, Ռուսաստան/, իսկ 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական միության ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ՝ «Հորիզոն 2020» գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:

Հայաստանը նաև ստորագրել է «Գիտական հետազոտությունների խթանման Եվրասիական ասոցիացիայի ստեղծման» հուշագիր, որին մասնակցում են Եվրասիական տարածաշրջանի մի շարք պետություններ, ներառյալ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն ու դիտորդ պետությունները:

Մենք Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ պատրաստ ենք զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը հետազոտական տարբեր բնագավառներում, այդ թվում՝ առաջարկված գերակա ոլորտներում, մասնավորապես՝ բնապահպանական տեխնոլոգիաներ, էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, նորարարական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և բիոինժեներիա, նանոտեխնոլոգիաներ և այլն: Առաջարկում ենք թվարկվածներին ավելացնել, մեր տեսանկյունից, երկու կարևորագույն ոլորտ՝ արհեստական բանականություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում»,- նշել է նախարարը:

Տպել
1201 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել