Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները  

Այսօր՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարհանվել է 207 աշակերտ եւ 35 ուսուցիչ:

Լրագրողների հետ զրույցում դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանը նշել է, որ ուսուցիչների եւ երեխաների շրջանում խուճապ չի եղել, դասապրոցեսը եւս չի խաթարվել, քանի որ դասերի ավարտի ժամն էր, դպրոցականները պատրաստվում էին գնալ տուն:

 

Տպել
465 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում