Ձեր ստեղծած ժառանգությունը մեր ազգային սեփականությունն է. պետական պարգև, շնորհավորանքներ Ռոբերտ Ամիրխանյանին՝ վարչապետից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։

Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել են Ռոբերտ Ամիրխանյանի «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ սիրված ստեղծագործություններ: Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար հնչել են առաջին անգամ։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է.

«Հարգելի ներկաներ,

մշակութային և մասնավորապես, երաժշտական հանրության հարգելի ներկայացուցիչներ,

հարգելի հյուրեր,

ինձ համար մեծ պատիվ է այսօր այս առիթով խոսք ասելու հնարավորություն ունենալը։

Ընդհանրապես կա մի այսպիսի հավերժական հարց՝ իսկ ի՞նչ է լինելու, երբ անցնի ժամանակը։ Էական չէ ինչ ժամանակը՝ 5 տարին, 10 տարին, 20 տարին: Տվյալ դեպքում խոսում ենք 80 տարվա մասին, և իմ կարծիքով և ընդհանուր առմամբ այսօր և այստեղ մենք փորձում ենք ձևակերպել այդ հարցի պատասխանը՝ ի՞նչ կա այս 80 տարիների արդյունքներում, ավելի ճիշտ՝ ի՞նչ է մնացել այս 80 տարիների արդյունքներում։

Պարզ է, որ այդ 80 տարիները հեշտ չեն եղել, ունեցել են իրենց բարդությունները, դառնությունները, դժվարությունները, բայց, ի վերջո, մնացել է այս լեփ-լեցուն և աննախադեպ ջերմ դահլիճը, մնացել են երգեր, որոնք արդեն ոչ միայն և ոչ այնքան հեղինակի, որքան ներկաների, հանրության սեփականությունն են։

Ես համոզված եմ՝ այստեղ հնչած բազմաթիվ երգեր բազմաթիվ ներկաների տանում էին դեպի իրենց պատմությունների խորքերը։ Այդ երգերը մեզնից յուրաքանչյուրին պատմում էին մի յուրահատուկ, գուցե յուրաքանչյուրիս միայն հայտնի պատմություն՝ մեր կյանքի, մեր միջավայրի, մեր ընտանիքի, մեր երեխաների մասին, և մնացել է այն, ինչը կազմում է մեր ինքնության անբաժանելի մասը։

Ընդհանրապես մեր ազգային ինքնությունն այսօր թերևս ամենակարևոր հարցերից է, և ինքնություն ասելով ես առաջին հերթին հասկանում եմ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, մասնավորապես, քաղաքաշինություն, և այսօր խոսքը նաև մեր ինքնության մասին էր։ Երբ հնչում էր հայտնի «Օրորոցային»-ը, ես հենց մեր ազգային ինքնության մասին էի մտածում, որովհետև, այո՜, կան երգեր և պիտի լինեն երգեր, որոնք ձևակերպում են մեր ինքնությունը։ Ի՞նչ կապ ունի դա ինքնության հետ։ Ես մտածում էի, որ շատ երկար տարիներ Հայաստանի մի քանի սերունդներ երեկոյան միասին, նույն ժամին, երբ այդ երգն էին լսում, դա անտեսանելի թևերով մեզ բոլորիս կապում է իրար հետ, դարձնում է մեկ ինքնություն, մեկ ամբողջություն, մեկ մարմին, մեկ ազգ, մեկ ժողովուրդ, և հենց սա է ինքնության հետ կապված մեր հարցը։ Ես չգիտեմ այսօր ովքե՞ր են, ի՞նչ երեխաներ են, որ դեռևս քնելուց առաջ կամ քնելու ընթացքում շարունակում են լսել, բայց կարող եմ վկայել, որ մեր Արփին, օրինակ, քնում է այդ երգի հնչյունների ներքո, և կարող եմ ասել, որ մենք այդպիսի երգերի կարիք ունեցել ենք, ունենք և դեռ կունենանք։

Ես հիշում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի հետ վերջերս ունեցած մի խոսակցություն, երբ ես ասում էի՝ իհարկե, մենք հարգանքով ենք վերաբերվում աշխարհի բոլոր հայտնի ստեղծագործություններին, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, խանդի որոշակի զգացում ունենք, երբ Ամանորին մարդիկ ավելի շատ սկսում են լսել, այսպես ասած, գլոբալ երգեր, մինչդեռ այսօր այստեղ նույնքան արդիական էր հնչում «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես»-ը։ Բայց նույնիսկ մենք խնդիր էինք դնում, որ պետք է ստեղծվեն այնպիսի երգեր, որոնք «Օրորոցային»-ի նման մեզ կշարունակեն միացնել իրար, մեր կապերը, մեր ինքնությունն ուժեղացնելով՝ մեզնից յուրաքանչյուրի, մեր հավաքական ինքնությունը։ Նույնկերպ և ծննդյան օրերին՝ մենք պետք է ունենանք երգեր, և մեր ծննդյան օրերին նախընտրենք մեր երկրում մեր հոգուց, մեր պատմությունից, մեր իրականությունից ծնված այդ երգերը երգել։

Եվ ուրիշ պատասխան ստացավ այդ հարցը՝ ի՞նչ է լինելու, երբ անցնի այդ ժամանակը։ Լինելու է Ստեփականակերտի «Ծիածան» երգչախումբը՝ ծագող աստղիկների այդ բույլը, որ այսօր փայլատակեց այս բեմում։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ հենց այս ձևաչափի համար, երբ մենք լսեցինք Ստեփականակերտի «Ծիածան» մանկական երգչախմբին, Արցախի ջազային նվագախմբին, Արցախի պետական երգչախմբին և մեր Զինված ուժերի երգչախմբին։ Սա այն մասին էր, թե ինչ է լինելու հետո, և շատ սիմվոլիկ է, որ այս հարցին այսպիսի պատասխան ստացանք։

Մեծարգո պարոն Ամիրխանյան,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր այս առիթով այս դահլիճում իմ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ և իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից, հայ ժողովրդի անունից՝ այն ժառանգության համար, որ մենք այսօր կարող ենք ունենալ որպես մեզնից յուրաքանչյուրի սեփականություն, մեր ազգային, մեր ժողովրդական սեփականություն։

Մենք այսօր այստեղ հավաքվել ենք Ձեզ պատվելու և մեր մեծարանքի ու երախտագիտության տուրքը մատուցելու Ձեր ստեղծած ժառանգության համար, որն այսօր ժառանգվեց նաև մեր փոքրիկներին՝ ի դեմս «Ծիածան» նվագախմբի, ի դեմս բազմաթիվ այլ մանկական նվագախմբերի, որ երգելու են, և, իհարկե, մեր Զինված ուժերի հիմնը, մեր հոգու հիմնը, մեր երազանքների հիմնը, որն այն մասին է, որ մենք ունենք հայրենիք, որի մասին երազել ենք, և մենք ունենալու ենք հայրենիք, որի մասին շարունակում ենք երազել»։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Վարչապետը Ռոբերտ Ամիրխանյանին հանձնել է պետական պարգևը և ևս մեկ անգամ շնորհավորել 80-ամյա հոբելյանի առթիվ։

* * *

ՀՀ ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ Անվանի կոմպոզիտորը ծնվել է 1939 թ. Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդուարդ Միրզոյանի դասարանը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է մի քանի հարյուր երգ, վոկալ շարքեր, օպերետներ, առաջին հայկական մյուզիքլը՝ «Ատամնաբույժն արևելյան», երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հեղինակ է հայտնի և սիրված բազմաթիվ երգերի երաժշտությունների: 2012 թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Տպել
2480 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից