Սենատորներին Սպիտակ տնից են խնդրել արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը. Axios

Միացյալ Նահանգների Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պարզաբանել է, թե ինչու է որոշել վետո դնել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վրա։

Հիշեցնենք՝ նա առաջին սենատորն էր, որն արգելափակեց բանաձեւի քվեարկությունը Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո: Նրան հաջորդեց նաեւ երկրորդ սենատորը՝ Դեյվիդ Փերդյուն, որը երկրորդ անգամ վետո դրեց բանաձեւի վրա:

Axios.com-ը հրապարակել է Գրեհեմի՝ նման քայլի գնալու պատճառները: Հրապարակման համաձայն՝ հանրապետական սենատորը պարզաբանել է, թե նման քայլի է գնացել Սպիտակ տան ներկայացուցչի հորդորով:

Կայքի փոխանցմամբ՝ Թրամփ-Էրդողան հանդիպման վայրում գտնվող աղբյուրների համաձայն՝ Գրեհեմը դատապարտել էր Թուրքիայի մուտքը Սիրիա և մեղադրել թուրքերին քրդերի խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար: Այդ ժամանակ Էրդողանը հանել է իր պլանշետը և ներկաներին ցուցադրել մի տեսանյութ, որում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորման ղեկավարը ներկայացվում է որպես ահաբեկիչ: Դա բարկացրել է հանրապետական սենատորին, որը դիմել է Էրդողանին՝ հարցնելով. «Կուզե՞ք, ես էլ քրդերին հարցնեմ, թե դուք ինչեր եք արել այնտեղ»:

Հանդիպումից հետո, երբ Գրեհեմը դուրս է եկել սենյակից, այդ պահին նրան են մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները և խնդրել վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը: Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է Գրեհեմին, որ դեմոկրատական սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քննարկման դնել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը եւ այն արգելափակելու խնդրանքով դիմել Գրեհեմին:

«Ես, իհարկե, համաձայնեցի»,- նշել է Գրեհեմը՝ այդ որոշումը որակելով որպես թուրք-ամերիկյան հարաբերությունները պահպանելու փորձ: Հանրապետական սենատորը միաժամանակ նշել է, որ հաջորդ անգամ ինքը դեմ չի լինի այդ բանաձեւի քվեարկությանը եւ այն չի արգելափակի, քանի որ Բոբ Մենենդեսը երկար տարիներ է աշխատել այդ բանաձեւի վրա:

Պարբերականը նշում է, որ նշված «հաջորդ անգամ» Գրեհեմը պահպանել է իր խոստումը եւ վետո չի կիրառել, երբ Մենենդեսն ու գործընկերը կրկին սենատին են ներկայացրել բանաձեւը, սակայն այդ անգամ էլ Սպիտակ տան ներկայացուցիչները մեկ այլ սենատորի՝ Դեյվիդ Փերդյուին են խնդրել արգելափակել այն:

Փերդյուի ներկայացուցիչը, մեկնաբանելով սենատորի քայլը, նշել է, որ վերջինս զգուշացել է, որ  բանաձևի քննարկումը կարող է վնասել Թուրքիայի հետ ունեցած բանակցություններին ու հարաբերություններին:

Հիշեցնենք՝ սենատոր Լինդսի Գրեհեմը վետո կիրառեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկության վրա նոյեմբերի 13-ին: Նա իր քայլը պատճառաբանել էր, թե որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով, որը, ըստ սենատորի, ավելի կարեւոր է:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացրած օրինագիծը երկրորդ անգամ արգելափակվեց դարձյալ Հանրապետական սենատորի կողմից, ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեյվիդ Փերդյուն էր երկրորդ անգամ վետո կիրառել: Սենատորը, պարզաբանելով վետո դնելու պատճառները, նշել էր, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։

Տպել
2528 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան