Երիտասարդների 100 գաղափարները՝ Հայաստանի համար. այս տարի ներկայացվել է 17 հայտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ներկայացրել է մրցույթի մանրամասները՝ ընդգծելով, որ այն հիանալի հնարավորություն է նոր գաղափարներ ունեցող երիտասարդների համար։ «Սա շատ կարևոր մրցույթ է հատկապես այն երիտասարդների համար, որոնք չունեն ծրագրեր կազմելու և դրամաշնորհների համար դիմելու փորձառություն, բայց ցանկանում են կիսել իրենց գաղափարները: Ներկայացված գաղափարները կստանան փորձագիտական գնահատական և ճանաչում, ինչը հայտատուին թույլ կտա հասկանալ սեփական գաղափարի որակը և իրագործման հնարավորությունները»:

2019 թվականին մրցույթն անցկացվում է 5 անվանակարգով՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ: Այս տարի ներկայացվել է 17 հայտ: Գևորգ Լոռեցյանը նշել է, որ նախարարությունը 2020 թվականից մտադիր է ակտիվացնել երիտասարդական ոլորտը և մեծացնել նման ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը.

«Դիմումների նման քանակը պայմանավորված է նրանով, որ շատերը չեն հասկանում ծրագրի վերջնանպատակը: Վերջին մեկուկես տարվա փոփոխություններից հետո մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման ծրագրերի կարևորությունը և նշանակությունը հասցնենք մարդկանց: Դա արագ կատարվող գործընթաց չէ: Նախարարությունն արդեն նախատեսել է 2020 թվականին  երիտասարդական քաղաքականության ոլորտում մեծ ռեֆորմներ իրականացնել, ծրագրերը դարձնելու ենք առավել նպատակային: Սա նորմալ գործընթաց է, հատկապես հետհեղափոխական երկրում, որտեղ մենք փորձում ենք ակտիվացնել մի ոլորտ, որը տարիներ շարունակ մատնված է եղել անուշադրության»,- ասել է նա:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԿԳՄՍՆ աջակցելու է բոլոր հայտատուներին՝ հավելելով, որ մրցույթը գաղափարների ներկայացման հարթակ է: Մրցույթի միջոցով գաղափարները զարգացնելուց հետո հեղինակներն արդեն կարող են  դիմել դրանց ֆինանսավորման համար:

Դեկտեմբերին 9-ին կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդեսը։ Դրան կհաջորդի հանձնաժողովի նիստ, որում հեղինակները կներկայացնեն իրենց նախագծերը, և համապատասխան հանձնաժողովը կգնահատի դրանք։ Դեկտեմբերի 10-ին կայանալիք պաշտոնական միջոցառման ժամանակ կհայտարարվեն 5 հաղթողները, որոնք կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջը:

Տպել
482 դիտում

Երևանի Թբիլիսյան խճուղում ամբողջությամբ այրվել է «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենա

Երևանի Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պատը. տուժածներ չկան

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին

Արման Թաթոյանն աշխատանքային այցով աշխատակազմի հետ միասին մեկնել է Արցախ

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը