2019-ին ՀՀ մարզերում տարերային աղետների հետեւանքով 50-ից 100 տոկոս տուժած հողօգտագործողներին փոխհատուցում կտրամադրվի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2019 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) hետեւանքով տուժած հողօգտագործողների վնասի մի մասը փոխհատուցել:

Ըստ տվյալների՝ վնաս է պատճառվել շուրջ 15 հազար 698 հա հողատարածքի, ինչի հետեւանքով էլ տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 9 մլրդ 578 մլն 330 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-ից 100 տոկոսի չափով տուժած հողօգտագործողներին:

2019 թվականին տարերային աղետների հետեւանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (11569,5 հա) վնասի չափը կազմում է 7 մլրդ 469 մլն 858 հազար դրամ: Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը, ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները եւ վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի եւ հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5 %-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի եւ կարտոֆիլի համար 4 %-ի չափով, իսկ հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 57 հազար 259 դրամ, պտղի եւ հատապտղինը՝ 71 հազար 436 դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 59 հազա 91 դրամ:

2019 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 437 մլն 540 հազար 280 դրամ, որը կազմում է պատճառված վնասի շուրջ 4,57%-ը:

2018 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 14 հազար 650 հա, վնասի չափը կազմել է 13 մլրդ 386 մլն 100 հազար դրամ, փոխհատուցվել է 492 մլն 961 հազար դրամ կամ պատճառված վնասի շուրջ 3.7 %-ը:

2017 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 15 հազար 604,88 հա, վնասի չափը կազմել է 12 մլրդ 206 մլն 891 հազ դրամ, փոխհատուցվել է 49 մլն 337 հազար դրամ կամ 0,4 %:

2016 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 23 հազար 117,7 հա, վնասի չափը կազմել է 33 մլրդ 568 մլն 809 հազար դրամ, փոխհատուցվել է 506 մլն 622 հազար դրամ կամ 1,5 %:

2015 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 8768,46 հա, վնասի չափը կազմել է 7 մլրդ 824 մլն 715,8 հազար դրամ, փոխհատուցվել է 211 մլն 824 հազար դրամ կամ 2,7 %:

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 437 մլն 540 հազար 280 դրամ նպատակաուղղել պետական աջակցության տրամադրման համար:

Ըստ նախարարության՝ ծրագիրը համահունչ է գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հետեւյալ նպատակներին՝

ՀՀ հողօգտագործողներին ցուցաբերել աջակցություն տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների դիմաց,

տուժած հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում, ինչպես նաեւ հետագա տարիներին մշակվող տարածքների ավելացում:

Տպել
3893 դիտում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ օրենքներ

Համայնքի ղեկավարները հիմա նաեւ իրենց առաջնորդությամբ մոբիլիզացիոն եւս մեկ փուլ պետք է ապահովեն. Երիցյան

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

Հայաստանցի սպառողներին կոչ ենք անում չխոչընդոտել Թուրքիայից արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը․ Ղազարյան

ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին. ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Կատալունիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին. Աննա Հակոբյան

Ադրբեջանական ռմբակոծությունից տուժել են իրանական խաղաղ բնակավայրերը. ավերվել են տներ (տեսանյութ)

Հայոց պատմության մեջ կգրենք վրացական կողմի ևս մեկ դավաճանական քայլի մասին․ ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ

Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը

Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից ու ճանաչել Արցախը

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. ԱՀ նախագահ

Արդեն 3 շաբաթից ավելի Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած երեխաներին ու նրանց խնամողներին

Թուրքական «Բայրակթար» դրոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ՝ արտադրվող ավստրիական ընկերությունում

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային