4 մարդ է հոսպիտալացվել, 28 մարդ ձերբակալվել է Թբիլիսիում հանրահավաքը ցրելու ժամանակ. ցույցը դեռ կշարունակվի

26/11/2019 schedule20:50

Նոյեմբերի 26-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում երեկ վերսկսված հանրահավաքը ցրելու ընթացքում հոսպիտալացվել է 4 մարդ, նրանցից մեկը լրատվամիջոցի ներկայացուցիչ է: Այս մասին, Aliq-ի փոխանցմամբ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում նոյեմբերի 25-ին՝ երեկոյան ժամերին ցուցարարները արգելափակել են խորհրդարանի շենքը՝ նպատակ ունենալով տապալել նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք նիստը:

RegionMonitor-ը հայտնում է, որ Ռուսթավելիի պողոտայում կենտրոնացված ոստիկանական ստորաբաժանումները լուսադեմին ցրել են խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարների հավաքը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, չնայած օդի զրոյից ցածր ջերմաստիճանին:  Այսօր ողջ օրվա ընթացքում խորհրդարանի բոլոր մուտքերը հսկել են հատուկ ջոկատայինները:  

Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է 3, ձերբակալվել` 28 մասնակից: Նշվում է, որ վիրավորները համապատասխան օգնություն են ստանում բուժհաստատություններում: ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ ցուցարարները ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցներին անհնազանդություն ցուցաբերելու և խուլիգանության հոդվածներով:

Jam-News-ի փոխանցմամբ, ցուցարարներից մեկը՝ Զազա Լիպարիտիան, ջրի շիթերից աչքի վնասվածք է ստացել: 

Բժիշկները հայտնել են, որ Լիպարիտիան զզնում է անցել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա աչքի շրջանում դիմոսկրի կոտրվածք է ստացել: 

Ականատեսների խոսքով՝ ջրի շիթը հարվածել է Զազա Լիպարիտիայի դեմքին, «աչքը դուրս է ընկել, նա ինքն է այն հետ դրել տեղը»: 

«Ակցիայի մասնակիցները նշված ժամկետում չեն ազատել օրենսդիր մարմնի շենքի շրջափակած մուտքերը: Համապատասխանաբար, նրանց գործողությունները դուրս են եկել իրավական համակարգի շրջանակում տեղավորվող ազատ հավաքների և ինքնարտահայտման ազատության սահմաններից: Մասնավորապես, խախտվել է ցուցերի և հավաքների օրենքը, որն արգելում է շրջափակել օրենսդիր մարմնի մուտքերը, ինչպես նաև փողոցի երթևեկելի հատվածը, եթե դա մասնակիցների թվից բխող անհրաժեշտություն չէ»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ: 

Ըստ բժիշկների, տուժած տղամարդու մոտ  վիրահատական միջամտության անհրաժեշտության կարիք կա:

Կեսօրին խորհրդարանում նիստ է եղել նշանակված, որի ժամանակ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել վերադառնալ օրենսդրական գործընթացին:

«Ես կցանկանայի դիմել խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին, խորհրդարանական ձևաչափերին: Նրանց ասելիքը, այն փաստարկները, որոնք նրանք ցանկանում են ցույց տալ հանրությանը, կարող են ներկայացնել քաղաքական նորմալ ձևաչափով, լիագումար կամ հանձնաժողովների նիստերում», — ասել է խոսնակը:

Նրա խոսքով, խորհրդարանը կշարունակի աշխատել կարևոր որոշումների, այդ թվում և 2020 թվականի բյուջեի նախագծի վրա: «Խորհրդարանն պետք է ընդունի 2020 բյուջեն․ այն բխում է մեր քաղաքացիների, ողջ երկրի շահերից: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք օրենքին առարկելու նրանց իրավունքը: Սա քաղաքականություն է, քաղաքական մի գործընթաց, որտեղ քաղաքական գործիչները պետք է աշխատեն այնպես, որ մյուսները չտուժեն», -ասել է Թալակվաձեն:

Չնայած խորհրդարանի մոտ ընթացող ցույցին, շենքի ներսում տեղի է ունեցել լիագումար նիստը: Ընդդիմությունը հայտարարել է, որ արգելափակման ակցիան շարունակելու է:

Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը սկզբունքային կարևորություն ուներ. 2019թ. հուլիսի ցույցերը դադարեցին գլխավորապես հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջել էր ընդդիմության պահանջներին և անձամբ խոստացել էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգից ու ընդունել համամասնական (կուսակացական) ընտրական համակարգ՝ զրոյական անցողիկ շեմով:  

Ընտրական բարեփոխումների ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից ձեռնպահ էին մնացել իշխող «Վրացական երազանքի»՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:  

Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին անժամկետ ցույցեր, Ռուսթավելի պողոտայում վրանային ճամբար դրեցին և հրաժարվեցին գնալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն: 

Նոյեմբերի 18-ին ակցիան ցրելուց հետո իշխանության ընդդիմախոսներն անցան «պարտիզանական» մարտավարության. նրանք պետական հասատատությունների շենքերի դարպասներին կախում էին կողպեքներով հսկայական շղթաներ, սուլոցներով էին դիմավորում աշխատանքի գնացող նախարարներին և պատգամավորներին: 

Նոյեմբերի 25-ին խորհրդարանմական մեծամասնությունը կրկին հավաքվել էր «Վրացական երազանքի» գրասենյակում: Հանդիպումից հետո կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարեց, որ «թեման փակված է», և որ 2020թ. ընտրությունները կանցնեն գործող խառը ընտրակարգով:  

Տպել
1252 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին