Մնալ Իտալիայո՞ւմ, թե՞ վերադառնալ. Իտալիայում բնակվող ամուսիններն իրենց երեխաների հետ միայն հայերեն են խոսում

28/11/2019 schedule12:50

Նոյեմբերի 21-ին Միլանի հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Սուրբ Քառասուն Մանկուք եկեղեցում հավաքված հայերի մեջ մի ընտանիք կար, որի ներկայությունից շատերը տպավորվեցին: Հայ տղամարդն ու կինն իրենց երկու երեխաների հետ Հայաստանի դրոշները ձեռքներին՝ սպասում էին ՀՀ վարչապետին:

Ավելի ուշ նրանց հետ զրույցում պարզեցինք, որ թեեւ երեխաները ծնվել են Իտալիայում, բայց խոսում են հայերեն: 1995 թվականից Իտալիայում բնակվող Եգոր Մակինյանը մեր զրույցում ասաց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընտանիքի հետ եկել է՝ հասկանալու, թե որքան մոտ է մշտական բնակության նպատակով Հայաստան վերադառնալու իրենց ցանկության իրագործումը:

Թե այդ ցանկության իրագործման հետ վարչապետի այցն ինչ կապ ուներ, Եգոր Մակինյանն այսպես բացատրեց. «Ամռանը պարտադիր լինում ենք Հայաստանում, բայց մշտական վերադառնալուն դեռ պատրաստ չենք. երկրի վիճակը մի քիչ լավանա, որ կարողանանք աշխատավարձով ապրել, ինչպես այստեղ»:

Իտալիայի Վերոնա քաղաքում բնակվող հայ ընտանիքին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին լուրեր հասել են, բայց դրանք դեռ բավարար չեն համարում.

«Մամայիս թոշակը 3000 դրամով ավելացել է. 24.000 դրամ էր, դարձել է 27.000: Եթե թոշակառուի թոշակն այնքան բարձրացնեն, որ կարողանա իր թոշակով ապրել, բանվորն իր աշխատավարձով ապրի, մենք էլ կգնանք, կաշխատենք, կապրենք»,- ասաց նա:

Եգոր Մակինյանն ասաց, որ անցած օգոստոսին մասնակցել է «Հայաստան» համահայկական խաղերին, իր թիմով հանդես եկել սեղանի թենիս մարզաձեւում, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները նույնիսկ տեղյակ չեն եղել իր հաջողություններից: «Անտարբեր վիճակ է: Գնացինք համահայկական խաղերի, հետ եկանք, ոչ ոք ո՛չ իմացավ, ո՛չ հետաքրքրվեց. չէ՞ որ ազգի պատիվն ենք պահում: Իմ ցանկությունն այն է, որ ավելի շատ կազմակերպվեն հանդիպումներ հայ համայնքի հետ, ավելի լավ ճանաչեն իրենց համայնքը, իմանան, թե որտեղ՝ ովքեր են բնակվում, ինչ բնագավառում են հանդիպում եւ այլն»,- ասաց Մակինյանը՝ հավելելով, որ համահայկական խաղերին մասնակցել է սեղանի թենիս մարզաձեւում:

Եգոր Մակինյանի կինը՝ Սյուզաննա Հակոբյանը, ղեկավարում էր եկեղեցու երգչախումբը: Նա նշեց, որ ամեն կիրակի Վերոնայից Միլան է գալիս՝ Սուրբ պատարագի համար:

Սյուզաննա Հակոբյանը եւս դժգոհ էր հայ համայնքի անկազմակերպ լինելուց. «Գիտե՞ք, հայ համայնքում ամենամեծ խնդիրը մեկը մյուսից անտեղյակությունն է, ղեկավար մարմինները քիչ են հետաքրքրվում մարդկանց կյանքով: Ավելի շատ անտեղյակ են: Վերոնայում միշտ ինչ-որ միջոցառումներ ենք կազմակերպում, որտեղ ներկայացնում ենք հայկական երաժշտությունը, երաժշտական գործիքները, խորովածը, այլ ուտեստներ խոհանոցից՝ մարդկանց ծանոթացնելու համար: Կցանկանայինք ավելի շատ աջակցություն ունենալ: Դեսպանատունը, այն մարմինները, որոնք ունեն ազդեցություն Իտալիայի ղեկավարության մոտ, պետք է գործի դնեն իրենց լծակները՝ ի նպաստ երկրի»,- մեր զրույցում նշեց Հակոբյանը:

Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է օտարանալու խնդիրը: «Մենք մեր երեխաների հետ տանը միայն հայերեն ենք խոսում: Ոչ բոլորն են մեր նման մտածում, ամուսնանում են իտալացիների հետ ու երեխաներին չեն սովորեցնում հայերեն, ինքնըստինքյան օտարանում են: Այստեղ հայկական դպրոցներ չկան, խմբակներ չկան: 5-6 հազար հայ է ապրում Իտալիայում, բայց բոլորը ցրված են»,- նշեց Հակոբյանը: Նրանց դուստրը՝ Վերոնիկան, դաշնակահարուհի է, արդեն միջազգային մրցույթների դափնեկիր, սակայն առայժմ մրցույթներում ներկայացնում է Իտալիան:

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին ներկայացնելով հնչած դժգոհությունը՝ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միջոցառումներ են անցկացնում՝ հայ համայնքին մշակութային կյանքում ներգրավելու, նրանց քաջալերելու համար:

«Տարբերակն այցելությունն է համայնքներ: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում հայ համայնքի հետ եւ այլն: Բայց, օրինակ, որ ասում ենք՝ այս օրն այսպիսի բան է տեղի ունենալու, ոչ բոլորն են կարողանում գալ: Անցած տարի մեր ազգային տոնը Հռոմի օպերային թատրոնում նշեցինք, պատմության մեջ դա առաջին անգամն էր: Իտալիայի հյուսիսից, հարավից, կենտրոնից, բոլոր տեղերից հայ համայնքը ներկա էր, 20-ից ավելի դեսպաններ էին ներկա, սենատորը, հասարակական գործիչներ: Մենք աշխատում ենք: Դժգոհողներ միշտ էլ կլինեն»,- ի պատասխան ասաց դեսպանը՝ հավելելով, որ եթե որեւէ միջոցառում են նախաձեռնում, պետք է իրենց տեղյակ պահեն, որպեսզի աջակցեն:

Ի դեպ, մինչ ՀՀ վարչապետն Իտալիայում հանդիպումներ էր անցկացնում, Հռոմի հայ համայնքի անունից Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ է հրապարակվել, որում նշվել է, թե Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցի կատարած այցի ժամանակ վարչապետի այն հարցին, թե արդյոք Հռոմում հայ համայնք կա, տրվել է կեղծ պատասխան, թե՝ այն փոքր է եւ հին: Իրականում, ըստ այդ նամակի, Հռոմի հայ համայնքն ավելի մեծ է, քան Իտալիայի մյուս համայնքներում բնակվող հայերի թիվը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ դեսպանատունը Փաշինյանից հատուկ է թաքցրել Հռոմի հայ համայնքի մեծ լինելու փաստը, քանի որ մտավախություն է ունեցել, որ համայնքի բնակիչները կդժգոհեն դեսպանից, որի հետ վատ հարաբերություններ ունեն:

Տպել
5670 դիտում

ՀԱՊՀ-ն գործարկել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալներին հասանելիություն ունենալու մասին օրինագիծը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Արցախ մեկնող պատգամավորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել․ Արարատ Միրզոյան

Դորտմունդի «Բորուսիան» վերսկսում է մարզումները. The Daily Mail

Վաղվա ընտրությունը կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում. համոզված եմ՝ գիտակցում եք պահի լրջությունը. ԱՀ ԿԸՀ նախագահ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին (տեսանյութ)

Մի քանի օր առաջ նկարահանեցինք, 4 հոգով էինք, ամբողջ օրը հակագազով եմ եղել. Հայկ Ստվերը նոր տեսահոլովակ է թողարկել

Ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես միջամտություններ չիրականացվեին․ մանրամասնում է Ռուստամ Բադասյանը

Ա. Սարգսյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ տեսակապով քննարկել է նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հնարավոր է ուղղակի բիզնեսին դրամաշնորհներ տրամադրել, բայց դա ժամանակավոր եւ անարդյունավետ է․ փոխվարչապետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով. The Times of Israel

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ուզում է մնալ «Ռոմայում»

Սոցիալական գործիքներից մեկով շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը․ Մհեր Գրիգորյան

ԱՀ ՍԱՊԾ-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում այցելել է Ստեփանակերտի պարենային խանութներ

Հեռակա խորհրդածություններ «Հայելու առաջ»

Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում․ Հայաստանը քննարկումներ կսկսի դրա վերաբերյալ․ փոխվարչապետ

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

Հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել. Մասիս Մայիլյանը պարզաբանել է իր բացակայությունը

Կորոնավիրուս է հայտնաբերվել եւս մեկ զինծառայողի մոտ. նա նախապես մեկուսացված է եղել