Դպրոցին միս է մատակարարվել անասնաբուժական կեղծ վկայականներով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը: Այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի շրջանակներում «Ա» ՍՊԸ-ն, որպես վաճառող, պարտավորվել է գնորդին, այսինքն՝ դպրոցին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ միս, ինչպես նաև գնորդի պահանջով տրամադրել վերջինիս որակը հավաստող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր:

Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, «Ա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է՝ 2019թ. ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին տրամադրված անասնաբուժական վկայականների պատճեններ, ըստ որոնց, իբրև թե, միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում:

Մինչդեռ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն «Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար չէին կարող դրվել շրջանառության մեջ:

Այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ «Ա» ՍՊԸ-ն ակնհայտ կեղծ փաստաթղթերը՝ անասնաբուժական վկայականների պատճենները, օգտագործել է որպես իրավունք վերապահող փաստաթուղթ, ներկայացրել որպես մատակարարված մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, ինչի արդյունքում դպրոցն ընդունել է ապրանքը և վճարել դրա դիմաց:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տպել
462 դիտում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ

Խորհրդարանական պետությունը չի ձեւավորվում թղթի վրա, այն ձեւավորվում է իրական կյանքում․ Վլադիմիր Վարդանյան

Թուրքիայում ապրող 16-ամյա Դավիթը արդեն հինգ տարի դպրոց չի հաճախում. նա ստիպված է աշխատել

ԱԺ նախագահը կառավարության ներկայացուցչին հորդորեց պահպանել ԱԺ ներքին հարցերին չմիջամտելու ավանդույթը

Հայտարարվում է Պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո համաշխարհային սպորտի աստղերը միացել են ռասիզմի դեմ պայքարին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը. Արման Թաթոյան

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը և փաստաբանական դպրոցն իրականացնում են անվճար իրավաբանական օգնություն

Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

ՀՖՖ նախագահը հանդիպել է Արցախի նախագահին. ֆուտբոլի զարգացումը Ա. Հարությունյանի ուշադրության կենտրոնում է

Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը

Առաջին դասարանցու փաստաթղթերը դպրոց առձեռն չհանձնելու դեպքում հայտագրումը չի չեղարկվում

Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր

Դիմել եմ ՀՖՖ, ակնկալում եմ համապատասխան եւ կոշտ պատասխան «Փյունիկի» անգործության դեմ. Էդգար Մանուչարյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում. վարչապետ

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը