ՀԱՊԿ նիստում ընդգծվել է Ռուսաստանի դերակատարությունը զինատեսակների արդիականացման գործում

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այն նախագահում է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում Ղրղզստանի նախագահը ամփոփեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքը, գրանցված արդյունքները՝ ընդգծելով անդամ երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Մասնավորապես Ժեենբեկովն ընդգծեց Ռուսաստանի դերակատարությունը զինատեսակների արդիականացման գործում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված համատեղ գործողությունները, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել տարածաշրջանային կառույցները: Ղրղզստանի նախագահը նաեւ հայտնեց, որ այսօր տեղի ունեցող նիստից հետո ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին:

Նա շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ կապակցությամբ եւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահությունը կազմակերպությանը նոր խթան կհաղորդի:

«Այնպես ստացվեց, որ Ռուսաստանի նախագահության ստանձնումը համընկավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի հետ: Անկասկած Մայիսի 9-ը մեր ընդհանուր հաղթանակի օրն է: Մենք պետք է չմոռանանք մեր ընդհանուր պատմությունը եւ միասնական հանդես գանք պատմությունը վերաշարադրելու փորձերի դեմ»,- իր ողջույնի խոսքում ասաց Սոորոնբայ Ժեենբեկովը:

Հիշեցնենք, որ նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ է մեկնել երեկ: Մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս 2» օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը։ Փաշինյանն այսօր երկկողմ հանդիպում է ունեցել Ժեենբեկովի հետ:

Երեկ տեղի է ունեցել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը: Հայաստանի պատվիրակության կազմում նիստին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Տպել
681 դիտում

Նիդերլանդների թանգարաններից մեկից գողացել են Վան Գոգի կտավը. Интерфакс

Ոստիկանները Բերդում ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

Հրդեհ է բռնկվել Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում․ ԱԻՆ

Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Եվս 10 օր չի գործի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը

ԿԳՄՍՆ-ն հորդորում է՝ չծանրաբեռնել աշակերտներին համակարգչի կամ ՏՀՏ գործիքի կիրառում պահանջող հանձնարարություններով

ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

ՍԱՏՄ-ն Նոր Հաճնի խանութներից մեկում հայտնաբերել է ժամկետանց սննդամթերք

Թոփ 5 առաջնությունների ֆուտբոլիստների ընդհանուր արժեք 28%-ով կնվազի

Զգուշացում ոստիկանությունից. «Ֆեյսբուք»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկությունները ֆիքսելու նախագիծը

ժամը 17:00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնկացել է 66,731 ընտրող

ԱԻՆ ՓԾ բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել (տեսանյութ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը

Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել ԱՀ մի շարք ընտրատեղամասերում

«Արմաթ»-ը Շիրակի մարզպետարանին 150 պաշտպանիչ դիմավահան է տրամադրել

Այսօր այստեղ միայն մեր խմբակցությունն է ներկա, եւ սա արհամարհանք է ամբողջ հայությանը․ Սասուն Միքայելյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հորդորը տնտեսվարողներին եւ սպառողներին

Լոռու մարզպետը Մեծավանի գյուղապետի պաշտոնակատար է նշանակել

Ամենամեծ խնդիրն անորոշությունն է. «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն