Մասնագետները էլ չեն վիճում հայ ժողովրդի կազմավորման շուրջ. «Հայոց պատմություն» բազմահատորյակի 1-ին գիրքը լույս կտեսնի

Բազմահատորյակի 1-ին գիրքը շուտով լույս կտեսնի

Հայ ժողովրդի կազմավորման ժամանակաշրջանի վերաբերյալ տարակարծությունները լուծված են, եւ հնագետներն ու պատմաբաններն արդեն համերաշխ են: Սա նշանակում է, որ վերջապես լույս կտեսնի «Հայոց պատմություն» բազմահատորյակի առաջին հատորի առաջին գիրքը, որը հենց հայ ժողովրդի ծագումնաբանության մասին է:

Բազմահատորյակի տպագրությունը տարիներ առաջ էր սկսվել, սակայն առաջին գրքի լույսընծայումը երկար ժամանակ հետաձգվում էր: Դեռեւս 2017 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված նիստերից մեկում հարց էր հնչել, թե գրքում ինչպե՞ս է ներկայացվում հայ ժողովրդի ծագումը, իսկապե՞ս «Հայկ եւ Բել» առասպելը բոլորովին էլ մտացածին չէ: Ի պատասխան՝ նիստի ընթացքում պարզաբանվել էր, որ տվյալ գիրքն առայժմ տպագրված չէ, որովհետեւ մասնագետները հայ ժողովրդի ծագման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել:

Այժմ հարցը կարծես թե լուծվել է: Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ գիրքը մինչեւ 2020 թվականի ավարտը տպագրված կլինի. տեքստերի մի մասն արդեն շարադրված է, մի մասն էլ ԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտն է շարադրում, որպեսզի առաջիկայում ներկայացնի քննարկման:

«Առաջին հատորի վաղագույն շրջանն այժմ պատրաստում է Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտը, որը վերաբերում է նախնադարի շրջանին, եւ մենք սպասում ենք մեր գործընկերների ներկայացրած տեքստերին»,- նշեց ակադեմիկոսը՝ հավելելով, որ դրանք պետք է կազմեն մոտավորապես 200-300 էջ՝ հասնելով մինչեւ պետականության ձեւավորում:

Այն պնդմանը, թե գրքի տպագրությունն ուշանում էր, քանի որ մասնագետները չէին կարողանում հայ ժողովրդի կազմավորման շուրջ միասնական կարծիք ունենալ, Մելքոնյանը համաձայն չէ: Իր խոսքով՝ այսօր նման բան չկա, Խորհրդային տարիներին՝ միգուցե: Այժմ, ըստ Մելքոնյանի, հնագետների, արեւելագետների եւ լեզվաբանների մոտեցումները բավականաչափ մերձեցվել են: Ակադեմիկոսը, այնուամենայնիվ, չժխտեց. հայոց պետականության ձեւավորման, հայ ժողովրդի կազմավորման հետ կապված իրարամերժ մոտեցումներ կային, սակայն դրանք գիտական մակարդակում լուծվել են:

Գրքի տպագրությունը ձգձգվելու պատճառը, Մելքոնյանի խոսքով, կարող էր լինել նյութի բարդությունը. պետք է ուսումնասիրվեր Ք.ա 10-7-րդ հազարամյակները, բավարար մասնագետներ էլ չկային, բայց այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվել է:

«Հայկի եւ Բել»-ի ճակատամարտը հաստատվում է

«Ք.ա. առնվազն 3-րդ հազարամյակում արդեն գոյություն ունեին պետական կազմավորումներ: Դրա համար հիմք է հանդիսանում այն պեղածո նյութը, որը հուշում է՝ առանց պետականության առկայության անհնարին էր ունենալ, ստեղծել ամրոցաշինություն, հացահատիկային կուլտուրաների մշակում, ոսկերչություն»,- իր խոսքում նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ այս հարցում պատմաբաններն ու հնագետները համերաշխության են հասել՝ ամեն մեկն իր հերթին համապատասխան նյութեր ունենալով:

Այն փաստն էլ, որ Ք.ա 2492 թվականը «Հայկի եւ Բել»-ի ճակատամարտի ժամանակաշրջանն է՝ Վանա լճի ափին, հնագիտական եւ պատմագիտական այլ նյութերով է հաստատվում: Այս պնդումը դեռեւս 18-րդ դարի վերջին ներկայացրել էր պատմաբան Միքայել Չամչյանը:

Հայ ժողովրդի կազմավորման հարցն ավելի հստակ կներկայացվի գրքում: Ք.ա 7-5-րդ հազարամյակներում Հնդեվրոպական մայր ժողովրդից հայ ժողովրդի անջատման գործընթացն է սկսվում, որը, ըստ Մելքոնյանի, հավանաբար ավարտվել է արդեն 3-րդ հազարամյակում, երբ հայկական լեռնաշխարհում ձեւավորվել էր պետականություն:

Իսկ թե հատկապես ինչ հարցի շուրջ են եղել մասնագետների իրարամերժ կարծիքները, Մելքոնյանը պատմեց, որ նախկինում ասվում էր՝ միասնական պետության կազմավորումը պետք է բերել Ք.ա 2-րդ դարի սկիզբ՝ նկատի առնելով Արտաշես Ա թագավորի ժամանակաշրջանը, որը միավորեց երկիրը:

Ակադեմիկոսը նկատեց, որ նախկինում այդպես էր նշվում, քանի որ Խորհրդային Միության ժողովուրդների համար այնքան էլ հաճելի չէր, որ պետություն ստեղծողների թվում հնագույնը մենք ենք. «Չէին ցանկանում, որ Հայաստանը որքան հնարավոր է հին ներկայանար՝ իր պատմությամբ եւ քաղաքակրթությամբ»:

Նախկինում խոսվում էր, թե հայ ժողովրդի կազմավորման ավարտը պետք է համարել Ք.ա 2-րդ դարի սկիզբը՝ դարձյալ Արտաշես Ա թագավորի ժամանակաշրջանը՝ հիմք ընդունելով հույն հեղինակ Ստրաբոնի վկայությունը, թե հայկական լեռնաշխարհում բոլորը խոսում էին մեկ լեզվով, այն է՝ հայերեն, բայց դա, ըստ Մելքոնյանի, չի նշանակում, որ դրանից առաջ հայերեն չէին խոսում:

Անի Ավագյան

Տպել
11760 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան