Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

28/11/2019 schedule17:21
Յունիբանկը արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում՝ թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Recognition Award-ի մասնակիցների պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին Երևանում:
 
2019թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը՝ Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ և 226 POS-տերմինալ:
 
«Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը՝ հաճախորդներին տրամադրելով արագ և ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում՝ հնարավորություն ընձեռելով՝ կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում՝ Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական և կոնսյերժ ծառայություններից:
 
Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաև ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է ձևակերպել քարտային վարկեր՝ հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա:
Տպել
1960 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան