Հանրային միջոցները կառավարողը չի կարող ավելի բարձր աշխատավարձ ստանալ աշխատավարձի ֆոնդից, քան նախագահը կամ վարչապետը

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը արդեն 2 նախագիծ են շրջանառության մեջ դրել, որոնցից մեկով առաջարկվում է կանոնակարգել հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի չափը:

Մյուս նախագծով՝առաջարկվում է նույն ոլորտում բարձր գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Առաջին նախագծի մշակմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

 

Ի՞նչ է սա իրենից ենթադրում

Հանրային ծառայությունների ոլորտի լիցենզավորված ընկերություններն են՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ը եւ «Վեոլիա ջուր»-ը:

Հանրության շրջանում տարիներ շարունակ քննարկվում էր, որ այդ ընկերությունների ղեկավար կազմը բավականին բարձր աշխատավարձներ է ստանում. խոսվում էր մի քանի մլն դրամի մասին: Այս նախագծերը՝ քննարկվելու եւ ընդունվելու դեպքում կբացառեն հնարավոր նմանատիպ դեպքերը:

Նախագծերից առաջինով առաջարկվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել: Ըստ առաջարկի՝ էլեկտրաէներգետիկական համակարգի, գազամատակարարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը մեկ աշխատակցի՝ չի կարող գերազանցել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի 20-ապատիկը (66 հազար 140 դրամ x 20): Առաջարկվող նախագծով փորձ է կատարվում կանոնակարգել սակագնի մեջ մտնող աշխատավարձի ֆոնդի վերին շեմերը: Սա հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել: Առաջարկը որեւէ ազդեցություն սակագնի վրա չունի եւ միմիայն ենթադրում է վերին եւ ստորին շեմերի միջեւ խզվածության մեղմում, ինչպես նաեւ վերին շեմի կանոնակարգում:

Երկրորդ նախագծով առաջարկվում է, որ հանրային ծառայությունների ոլորտի լիցենզավորված ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձինք պետք է օրենքով սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնեն իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նրանք պետք է ներկայացնեն ինչպես պաշտոնը ստանձնելու եւ դադարեցնելու, այնպես էլ իրենց տարեկան հայտարարագիրը:

Որպես հիմնավորում՝ Մանուկյանն ու Կարապետյանը նշել են, որ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունները որոշ չափով դուրս են մրցակցային միջավայրից, ինչի արդյունքում նրանց գործունեությունը կանոնակարգվում է ոչ այնքան շուկայական կանոններով, որքան հատուկ օրենսդրական կարգավորումներով: Նշվածի համատեքստում հանրային ծառայությունների հաշվետվողականությունից եւ արդյունավետությունից է կախված վստահությունը սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ:

Այդ ընկերությունների մատուցած ծառայություններն ունեն կենսական նշանակության, քանի որ դրա շահառուն ողջ հասարակությունն է, ուստի կարեւոր է դրանց հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրումը, որոնցից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը: Պատգամավորների կարծիքով, տվյալ մեխանիզմը կարող է նպաստել համակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչն անհրաժեշտ նախապայման է, օրինակ, դրանց հետագա բաժնետիրացման համար:

Արտակ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու են որոշել վերոնշյալ նախագծերը ներկայացնել, ասաց. «Ես ուսումնասիրել եմ հանրային կազմակերպությունները, եւ մի գործընթաց ենք նախկինում իրականացնել, որով դրանք, օրինակ, ենթակա են «Գնումների մասին» օրենքին: Եթե  ուսումնասիրենք միջազգային փորձը, ապա պետք է ասենք՝  հանրային միջոցները տնօրինող կազմակերպությունների վրա էլ պետք է տարածվեն բոլոր ստանդարտները, որոնք ամրագրված են հանրային ծառայողներին: Տարիներ շարունակ հնչել են պնդումներ, որ այդ ոլորտում բավականաչափ մեծ գայթակղություններ կան, ու շատ կարեւոր է, որ ղեկավար մարմինները, որոնք որոշում են կայացնում՝ հայտարարագիր ներկայացնեն»:

Խոսելով աշխատավարձերի առավելագույն չափ սահմանելու մասին, պատգամավորն ասաց. «Մենք սակագնի մեջ աշխատավարձի ֆոնդին ձեռք չենք տալիս: Բայց գտնում ենք, որ եթե պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի առավելագույն չափը՝ 66 հազար 140 դրամի 20-ապատիկն է, ապա հանրային միջոցները կառավարողը չի կարող ավելի բարձր աշխատավարձ ստանալ աշխատավարձի ֆոնդից, քան այս պահի դրությամբ ՀՀ նախագահն է ստանում՝ 20-ապատիկ, կամ ՀՀ վարչապետը՝ 19-ապատիկ: Եթե իրենք իրենց աշխատանքը այնքան լավ են անում, որ ընկերության շահութաբերությունը բարձրացրել են, ապա որեւէ խոչընդոտ չկա, որ նույն բոնուսների համակարգով հավելյալ այդ մարդիկ ստանան իրենց աշխատանքի դիմաց վարձատրություն»:

Մանուկյանի խոսքով՝ սա նշանակում է, որ հանրության կողմից վճարվող գումարից առավելագույն աշխատավարձը չի կարող լինել ավելին, քան 66 հազար 140 դրամի 20-ապատիկն է:

Պատգամավորը նշեց, որ թեմայի վերաբերյալ քննարկում են ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ եւ ներկայացրել են իրենց մոտեցումները. «Առնվազն որեւէ կոնցեպտուալ խնդիր չենք տեսնում, որ մեծացնենք այս մասով հաշվետվողականությունը: Չէ՞, որ սրանք հանրային կազմակերպություններ են»: Մանուկյանը նկատել է, որ օգտատերերը դրական են արձագանքել նախագծին. «Տարիներ շարունակ խոսվել է, որ այդ ոլորտում կոռուպցիոն գայթակղություններ են եղել, ու ժամանակն է, որ մենք հիմք դնենք, որ հանրային վերահսկողությունն ավելի մեծանա այդ բնագավառների վերաբերյալ»,- եզրափակեց նա:

Տպել
2178 դիտում

Պարոն նախարար, եթե ձեր սխալները դնեմ ֆեյսբուքյան քվեարկության, հետեւանքները ձեզ հաճույք չեն պարգեւի. Լուսինե Բադալյան

Պաշտոնական տվյալներով` մինչ այս Իտալիայում գտնվող մեկ հայ է վարակվել կորոնավիրուսով․ փոխնախարար

Հայաստան վերադառնալու համար կան 3 օբյեկտիվ դժվարություններ․ Ավետ Ադոնց

Ոստիկանները թույլ չեն տալիս, որ 3 հոգուց ավելի ընտրողներ մուտք գործեն Արցախի ընտրատեղամասեր. ՀՀ ԱԺ պատգամավորներ

Մնա տանը, վճարիր և փոխացիր անհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

Սիրիայում հայ առաքելության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 սիրիացու. ականազերծվել է 19697 քմ տարածք

Հայտնի է Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստի օրը

Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացման բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ. վարչապետը՝ Կաոլիի մասին

Կառավարության փաթեթը ոնց որ «ֆորդ բոյար»-ը լինի՝ 10 փուլ պետք է անցնես, որ հասնես բարիքի․ Էդմոն Մարուքյան

Իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի եւ նրա նեղ շրջապատի վրա է. Հայկ Խանումյանը կատարեց իր ընտրությունը

Առողջապահության նախարարությունը համալրվելու է 100 շնչառական նոր սարքով, 60 հազար թեստերով

Սլովակիայի ամենահայտնի ֆուտբոլային թիմերից մեկը լուծարվում է. այնտեղ է խաղում Վահան Բիչախչյանը

Պետք է ջանքեր գործադրել՝ համոզելու քաղաքացիներին, թե ինչու է անհրաժեշտ իրավունքների որոշ սահմանափակում․ Ռուստամ Բադասյան

Հնդկաստանից հատուկ չվերթով Կալկաթայի Հայոց ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Մանվել Գրիգորյանը տանն է, բայց վիճակը շարունակվում է գնահատվել շատ վատ. պաշտպան

Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին

Կաշառք, սպանության փորձ, ծեծ, մաքսանենգություն, լիազորությունների չարաշահում. ոստիկանության ամփոփագիրը

Վթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է