Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու, կհանդիպի նաեւ Ալիեւին

Ռուսաստանի Դաշնության արգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է,  որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։

«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ: Նաև նախատեսվում է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև 2020թ․ խորհրդակցությունների ծրագրի ստորագրում»,-ասել է Զախարովան:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային տարբեր կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային անվտանգությանն  ու  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ։

ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտապես բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում։ Միայն 2019թ․ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները միջազգային ֆորումների շրջանակներում հանդիպել են երկու անգամ՝ Պեկինում ապրիլի 26-ին և Սոչիում հոկտեմբերի 3-ին։ Բացի այդ՝  նոյեմբերի 20-25-ը կայացել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցը ՌԴ։

Նշենք, որ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաեւ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նման ակցիաները: Ըստ Զախարովայի՝ այդ նախաձեռնությունը հումանիտար բնույթ է կրում և իրականացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում`ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու նպատակով։

Տպել
905 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել