Աշոտ Կարապետյանի մահվան վարկածների ստուգման ուղղությամբ իրականացվում են գործողություններ. Արթուր Դավթյան

«Աշոտ Կարապետյանը՝ որպես այդ պահին ոստիկանության՝ որոշակի աստիճան ունեցող աշխատակից, որոշ ներգրավվածություն է ունեցել ձեզ հայտնի այդ գործընթացներին»,- այսօր այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, թե նրա անունը Մարտի 1-ի գործով ինչ դրվագների է առնչվել: Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ նա վկայի կարգավիճակով հարցաքննվել էր:

Հարցին՝ Կարապետյանի մահը կարո՞ղ է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ ցանկացած իրադարձության վերաբերյալ ցանկացած ողջամիտ մարդ, հատկապես հանրային որոշակի մեծամասնություն կամ խումբ կասկածներ է հայտնում, դրանք քրեադատավարական ընթացակարգերով կոչվում են վարկածներ, այդպիսի վարկածներ մշտապես առաջադրվում են, եւ դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր իրականացվում են գործողություններ: Այսինքն՝ այս պահին այդ վարկածը կա, բայց դրա ստուգման համար իրականացված միջոցառումների արդյունքում դեռեւս գեթ մեկ փաստական տվյալ չկա հիմնավորման համար»:

Դավթյանի խոսքով՝ ինքը հակված չէ որեւէ վարկածի, հակված է բոլոր վարկածներն ստուգելուն, որովհետեւ եթե որեւէ վարկածի հակված լինի, իր խոսքով՝ կողմնակալ կլինի. «Կարող է լինել տեխնիկական խնդիր, մարդկային գործոն, պատահականություն, կարող է լինել նաեւ այն վարկածը, որի մասին մենք հիմա խոսում ենք»:

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե սա միակ դեպքը չէ, եւ վերջերս ականատես եղանք նաեւ գործով վկա Հայկ Հարությունյանի մահվան դեպքին՝ Գլխավոր դատախազն ասաց. «Հայկ Հարությունյանի դեպքով էլ քննությունն արդեն տեւական ժամանակ է՝ գնում է, եւ մենք չունենք գեթ մեկ փաստական տվյալ, որ այդ վարկածի հաստատման օգտին կխոսի»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այդ վարկածը շարունակում է մնալ գործող, եւ այդ ուղղությամբ ստուգումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ նրա քեռին: Այս մասին ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն է տարածել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր գարեջրային ընկերության տարածքում, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է:

Միլենա Խաչիկյան 

 

Տպել
1867 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ