Ադրբեջանի խորհրդարանի նախագահը գրություն է ուղարկել Ալիեւին. հայտնել են ինքնալուծարման մասին

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, հրավիրված հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ինքնալուծարման մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը մեջլիսի նիստի ժամանակ ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման եւ երկրում արտահերթ ընտրությունների նշանակման մասին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում, որոշում էր ընդունվել խորհրդարանը ցրել:

Իշխող կուսակցությունը նման որոշում էր կայացրել՝ հիմնվելով Միլի Մեջլիսում՝ խորհրդարանում, սահմանադրական մեծամասնության շրջանակում ունեցած իր լիազորություններից:

Որպես որոշման հիմնավորում նշվել է այն, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համապատասխան չի աշխատում եւ հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում սպասվում էին 2020 թվականի նոյեմբերի 1-ին. Ադրբեջանում մեջլիսի պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով, վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015 թ. նոյեմբերի 1-ին: Իշխող կուսակցությունն այդ ընտրությունների արդյունքներով 125 մանդատից ստացել էր 71-ը:

Տպել
617 դիտում

Հրդեհներ են բռնկվել հանրապետության 3 մարզի և Երևանի խոտածածկ տարածքներում

Կորոնավիրուսային հիվանդության հետազոտության արդյունքները վաղը քիչ կլինեն. ՀՎԿԱԿ լաբորատորիան այսօր չի աշխատի. ԱՆ խոսնակ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացված է 474 քաղաքացի, 90-ը՝ դրական ախտորոշմամբ

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 38 ամյա տղամարդու սպանության դեպքից

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան

Պղտոր ջրում ձուկ որսացողները

Երևանի Մելքումովի փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է մեկ տուժած

Նուբարաշենի պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել. 40-ամյա վարորդը մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, թիվը հասել է 13130-ի. առողջացել է 294, մահացել՝ 10 մարդ

Գիշերը կրակոցներ են հնչել Շենգավիթի մետրոյի մոտ. սպանվել է 38-ամյա տղամարդ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երեք շաբաթ անց՝ նոր համալրում բանակի շարքերում. շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները