ԱԱԾ-ն և ոստիկանությունը քաղաքականության մշակողներ չեն, քաղաքականություն իրականացնողներ են․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր ԱԺ-ում իր տված ճեպազրույցի շրջանակներում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված նախագծի մասին։ Նախագիծը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին է։

Պատճառը, որ նախագիծը մերժվել է, ըստ Վարդանյանի, լուծումների ոչ ինստիտուցիոնալ լինելն է։

Հարցին, թե ինչու են առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել այս նախագծին, պատգամավորը պատասխանեց, որ անվտանգության ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։ «Լուծումները պետք է լինեն սահմանադրական և լինեն այնպիսին, որոնք չեն խարխլի համակարգը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ առաջարկված լուծումները շատ խնդրահարույց են, քանի որ ցանկացած լուծում սահմանադրականության հետ խնդիրներ է առաջացնում կամ համակարգում ներքին համերաշխությունը կարող է վերացնել։

«Մենք հանգեցինք այն եզրակացության, որ աշխատանքները պետք է շարունակել այս ուղղությամբ, պետք է բարեփոխել և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը, և այդ համակարգերի մեր գործընկերները, կարծում եմ, ևս այդ կարծիքին են»,- ասաց պատգամավորը։

Վարդանյանի պնդմամբ՝ այդ ոլորտներում սիտուատիվ լուծումներ պետք չեն, պետք են ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք կհանգեցնեն նրան, որ վաղ թե ուշ ունենանք եվրոպական չափանիշներին բավարարող ոստիկանություն և ԱԱԾ։

Բայց այս տեսքով և այս տեքստով փոփոխությունները, մանավանդ հաշվի առնելով Մարուքյանի կողմից հնչեցված առաջարկությունները, որոնք վերաբերում էին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելուն, Վարդանյանի կարծիքով՝ անընդունելի են, և, ըստ էության, չէին հանգեցնելու որոշակի դրական փոփոխությունների։

Նրա կարծիքով՝ նախ պետք է հասկանալ, թե ինչպիսին է լինելու այս մարմինների կարգավիճակը, անհրաժեշտ է հասկանալ, թե այս լուծումների շրջանակում չեն շրջանցվում սահմանադրական կանոնակարգումները, որովհետև վարչապետի առաջարկությամբ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին նշանակում է նախագահը, և եթե վերացվի այս պաշտոնների զինվորական լինելու չափանիշը, ապա նախագահը սահմանադրության առումով չի կարողանա նշանակումներ անել։ Ըստ Վարդանյանի՝ սրանով ավելի է ընդգծվում սուպերվարչապետական համակարգը։

«Այդ ոլորտի քաղաքականության մշակումը վերապահված է կառավարությանը։ Այս մարմինները քաղաքականության մշակող չեն, քաղաքականություն իրականացնողներ են»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, նրանք դեմ չեն խորհրդարանական վերահսկման մակարդակի բարձրացմանն այս ոլորտում։

Ըստ պատգամավորի՝ նրանք իրոք ցանկացել են գտնել լուծում, բայց չեն կարողացել գտնել լավագույնը և ոչ թե չեն ցանկացել, այլ պարզապես այն չկա։

Ժաննա Ջեյրանյան

Տպել
3644 դիտում

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին