Արսեն Թորոսյանը թերահավատ է, որ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի. պատրաստ են նաև փոփոխել նախագիծը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այնքան էլ վստահ չէ, որ առողջության պարտադիր եւ համապարփակ ապահովագրության համակարգն ընդհանրապես կներդրվի կամ կներդրվի մոտակա 3-4 տարիների ընթացքում: Այս մասին նախարարը նշեց լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Սակայն, Թորոսյանի խոսքով, եթե, այնուամենայնիվ, առողջապահական ոլորտում ցանկանում ենք որեւէ էական բան փոխել, ապա ծրագիրը պետք է ներդնել: «Սա կլինի անկախությունից ի վեր առողջապահության ամենակարեւոր փոփոխությունը, մենք առնվազն պետք է սրա մասին մտածենք, քննարկենք ու գնանք առաջ»,- իր խոսքում նշեց Թորոսյանը:

Նախարարը գիտի. առաջարկը թեեւ շատ լավ մշակված է, հարցի հետ կապված բանավեճերը դեռ երկար կարող են տեւել, այս մասին դեռ շատ պետք է խոսվի: Ինչպես նշեց, միգուցե իրենք սխալ վարվեցին, որ նախագիծը տեղադրեցին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), կարելի էր նախ խոսել, հանրությանը ներկայացնել, այնուհետեւ այդ հարթակում հրապարկել, ամեն դեպքում այսպես է ստացվել:

Առողջության համապարփակ ապահովագրությունը դեռեւս նախագիծ է, եւ նախարարը չի բացառում, որ ներկայացված փաթեթում փոփոխություններ լինեն: Առողջության ապահովագրություն տրամադրելու համար նախատեսվող հարկը՝  4-6 տոկոս, հնարավոր է սկզբում ուղղվի միայն աշխատող քաղաքացիների, հետագայում նաեւ չաշխատողների ապահովագրությանը: Ըստ նախարարի՝ կարող են քննարկվել նաեւ հարկի չափի փոփոխությունները:

Այն հարցին, որ մարդիկ նախագծի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնում ՝ նշելով, թե ինչու պետք է վճարեն չաշխատող քաղաքացիների փոխարեն, Թորոսյանը պատասխանեց, որ խնդիրը պետք է դիտարկել անկախ ապահովագրական համակարգի լինել-չլինելուց:

«Մենք պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական եւ բոլորը լավ ապրեն, թե՞ չենք ուզում»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ եկամտահարկը նույնպես վճարում են միայն աշխատող քաղաքացիները, սակայն այդ հարկից գոյացած պետական բյուջեով կատարվում են ծախսեր բոլորի համար:

Արսեն Թորոսյանը հավելեց՝ պետությունն այսօր խնդիր ունի գումարների հավաքման ու բաշխման նոր մեխանիզմներ ներդնելու, իսկ այդ մեխանիզմներից մեկն էլ առողջության ապահովագրությունն է:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել եւ քննարկման է ներկայացրել «Առողջության պարտադիր եւ համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»։ Ըստ նախագծի՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն:

Տպել
1980 դիտում

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան