Երևան
-1 °C
Այն բանից հետո, երբ վրացական իշխանության եւ ընդդիմության բանակցություններն ընթացան անարդյունք, ընդդիմությունը որոշում է կայացրել երկրում տեղի ունեցող ցույցերի մասշտաբներն ընդլայնել՝ ներառելով նաեւ շրջանները:
Վրացական ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ ցույցերը կմեկնարկեն դեկտեմբերի 6-ին՝ երկրում մեծությամբ երկրորդ՝ Քութայիսի քաղաքից: Այնտեղ դեկտեմբերի 6-ին նախատեսվում է մեծ երթ իրականացնել, որը կմեկնարկի ժամը 14:00-ին:
Ըստ Վաշաձեի՝ իրենք սպասում են ընդդիմության նախապատրաստած ընտրական համակարգի օրինագծի վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրահանգմանը: Նամակը ԵԱՀԿ-ին կուղարկվի վաղը: Դրանից հետո, ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդի, որոշվելու է ամենամեծ հանրահավաքի ամսաթիվը: Երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը ցույցի մասնակիցները նաեւ կարգելափակեն խորհրդարանի շենքը: Ընդդիմության առաջնորդները նշում են, որ Վրաստանում սկսվելու է լայնածավալ դիմադրության շարժում, որի համար իրենք հատուկ մշակված ծրագիր ունեն:
Երկրում ցույցերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի կառավարությունը կատարի իր խոստումը եւ 2020-ից անցկացնի ընտրություններ համամասնական (կուսակացական) ընտրական համակարգով, զրոյական անցողիկ շեմով, իսկ իշխող քաղաքական ուժը հրաժարվում է այդ պահանջի կատարումից:
Բողոքի ցույցերին բացի քաղաքացիական ակտիվիստներից ու անհատ խմբերից, մասնակցում են 25-ից ավելի ընդդիմադիր կուսակցություններ ու շարժումներ, որոնք միավորվել են գործող իշխանության դեմ: Ցույցերի մեկնարկից ի վեր մի քանի տասնյակ ձերբակալվածներ կան:
ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան
Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)
Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել
Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել
Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են
Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ
Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը
Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան
Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը
Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից
Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը
Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ
Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել
Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները
2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ
© 2019 Հայկական ժամանակ