«Խաչատուրովի սահմանահատման վրա արգելք դրված չի եղել». դատավորը մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ Խաչատուրովի սահմանահատման վրա դրված արգելքը վերացնելու մասին:

Լսելով կողմերին՝ Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ առարկայազուրկ լինելու պատճառաբանությամբ:

Աննա Դանիբեկյանը շեշտեց, որ սույն քրեական գործի որեւէ փուլում Խաչատուրովի սահմանահատման վրա արգելք դրված չի եղել. «Հաշվի առնելով, որ գործի նյութերում առկա չէ նման փաստաթուղթ՝ արգելք դրված չի եղել նաեւ մինչդատական վարույթի ընթացքում: Հետեւաբար միջնորդության պահանջն առարկայազուրկ է, դատարանը չի կարող վերացնել այն, ինչը որեւէ փուլում չի կիրառվել»:

Ինչ վերաբերում է միջնորդության երկրորդ պահանջին՝ պարտավորեցնելու ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին արգելքը վերացնելու, դատարանն արձանագրեց, որ իրավասու է կատարելու միայն այն, ինչով լիազորված է օրենքներով: Դանիբեկյանի խոսքով՝ նշվածը դատարանի լիազորությունների մեջ չի մտնում:

Պաշտպանի հարցին՝ այսինքն՝ դատարանի թույլտվությունն ստանալու դեպքում Խաչատուրովը կարո՞ղ է անարգել հատել ՀՀ սահմանը, Դանիբեկյանը դրական պատասխանեց՝ ասելով, որ միայն թե լինի դատարանի թույլտվություն: Պաշտպանի դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ ԱԱԾ դեպարտամենտի գրության համաձայն՝ սահմանահատման արգելք, ամեն դեպքում, առկա է, եւ այս պարագայում դատարանը հանցագործության տարրեր չի՞ տեսնում արդյոք, Աննա Դանիբեկյանն ասաց, որ եթե պաշտպանական կողմը հանցագործության տարրեր է տեսնում, ապա կարող է համապատասխան մարմնին հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Միլենա Խաչիկյան

Տպել
765 դիտում

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից

Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել

Ավելի վատ է լինելու. գործերը հեչ լավ չեն

«Սպիսատ» արեցին. սանիտարական զտումներ ՀՀԿ-ում

Մեղադրում են գյուղապետին. կարո՞ղ է մարզպետին էլ բռնենք

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)