Երևան
-1 °C
Դեկտեմբերի 2-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ավետ Պողոսյանը պատրաստվում է աշխատել իր թիմով: Ասում է՝ ըստ էության իրագործելու են քաղաքապետ Հայկ Մարությանի նախըտրական ծրագիրը: Կենտրոնի նորանշանակ ղեկավարն այսօր պատասխանել է մեր մի քանի հարցերին: Զրույցի համար տրամադրված ժամանակը սահմանափակ էր:
- Պարոն Պողոսյան, երբ եք ստացել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել: Նախկին թաղապետի հեռանալուց անմիջապես հետո՞, թե այս մի քանի օրվա ընթացքում:
- Նախկին թաղապետի հեռանալուց հետո եմ ստացել:
- Փաստորեն, ձեր համաձայնությունը այնքան էլ հապճեպ չի եղել:
- Քաղաքապետի հետ քննարկել ենք, առաջարկը ստանալուց հետո ժամանակ եմ խնդրել, ծանրութեթեւ եմ արել: Վերջնական որոշումս եղել է այն, որ ընդունել եմ առաջարկը:
- Երեկվանից ոչ մի կերպ հնարավոր չէր լինում ձեզ հետ կապ հաստատել, ինչպես տեսնում եմ արդեն ակտիվ աշխատանքի մեջ եք: Ինչ նոր ծրագրերով եք եկել: Նոր առաջարկներ ունե՞ք, թե՞ շարունակելու եք նախկին թաղապետի սկսած գործը:
- Այս պահին ավելի շատ ծանոթության պրոցեսում եմ, ծանոթանում եմ իրավիճակին, որովհետեւ այս գործում միշտ օպերատիվ արձագանքման կարիք է լինում: Ընթացիկ գործերին եմ ծանոթանում: Իսկ ծրագրերի մասով՝ այն ամբողջովին համահունչ է քաղաքապետ Մարությանի նախընտրական ծրագրին, եւ ըստ էության մեր աշխատանքն այդ նախընտրական ծրագրերը կյանքի կոչելն է լինելու:
- Երեկվանից լրատվամիջոցներում շրջանառվում է, որ դուք ՀԱԿ կուսակցության անդամ եք: Հետո քաղաքապետարանը հատուկ շեշտել էր, որ դուք անկուսակցական եք: Որեւէ կուսակցության անդա՞մ եք, թե՝ ոչ:
- Ես անկուսակցական եմ:
- Տեղեկություններ կան, որ արդեն աշխատանքից ազատել եք կենտրոն վարչական շրջանի քարտուղար Հովսեփ Փանոսյանին եւ թաղապետի տեղակալներ Արման Հարությունյանին ու Ձոնիկ Մարգարյանին: Սա ճի՞շտ է: Ի՞նչ կադրային փոփոխություններ եք արել:
- Այս պահի դրությամբ որեւէ կադրային փոփոխություն տեղի չի ունեցել: Քաղաքապետի կարգադրությունը ստորագրելու պահին օրենքի ուժով դադարեցվում է նաեւ վարչական շրջանի տեղակալների լիազորությունները: Ես որեւէ իրավասություն չունեմ: Դա օրենքի ուժով է արվում: Նրանց լիազորությունները դադարեցվել է, բայց շարունակում են իրենց պարտականությունները կատարել մինչեւ նոր տեղակալների նշանակումը: Այս պահի դրությամբ դեռ չեմ նշանակել, բայց պատրաստվում եմ:
- Իսկ հնարավո՞ր է, որ նորից վերականգնեք նույն մարդկանց իրենց պաշտոններում, թե՞ նոր մարդիկ եք նշանակելու:
- Մենք մեր թիմով ենք գալիս: Արդեն տեղեկացրել ենք իրենց եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:
- Աշխատակազմի ղեկավարի՞ն էլ:
- Այս պահի դրությամբ նա շարունակում է պաշտոնավարել:
- Իսկ հետագայո՞ւմ:
- Մեր ժամանակն ավարտված է...
Ավետ Պողոսյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց առաջ զբաղեցրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել հոկտեմբերի վերջին:
ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան
Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)
Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել
Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել
Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են
Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ
Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը
Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան
Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը
Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից
Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը
Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ
Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել
Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները
2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ
© 2019 Հայկական ժամանակ