«Հասկանում է, որ տարբեր է մյուսներից, ուրիշ է».11-ամյա Հովաննան բրայլյան համակարգով է կրթվում

04/12/2019 schedule00:17

Գյումրեցի Նարինեն 2008 թվականին զույգ դուստր ունեցավ: Նորածիններից մեկին Նարինեն Աննա անվանեց, մյուս աղջկա անունը որոշեց ամուսինը՝ Հովաննա: Հենց վերջինիս էլ կյանքն անսովոր եւ անակնկալ ճամփեքով տարավ: «Երկու ամսեկան էր Հովաննան, որ նկատեցի չի արձագանքում ձեռքիս շարժումներին, լույսին ու մթին, իսկ մյուս քույրիկի մոտ նորմալ էր»,- պատմում է Հովաննայի մայրն ու մտքով 11 տարի ետ գնում:

«Էդ ժամանակ տարանք բժշկի, Երեւանում ասացին, որ բնածին կուրություն է, հրատապ վիրահատության ուղարկեցին: Բայց ընտանեկան վիճակից ելնելով չկարողացանք երեխային այդ ժամանակ վիրահատել: 5 տոկոս տեսողության վերականգնման հույս էին տալիս, շատ մեծ խոստումներ չկար, բայց չկարողացանք: Ու ես որպես ծնող, ոնց որ պարտական մնացի: 5 տարի անց կարողացանք վիրահատությունը կատարել, բայց՝ անարդյունք: Մենք արեցինք այդ վիրահատությունը, որ աչքերի տեսքը պահպանվեր, չփակվի աչքերը»:

Նարինեն ասում է, մեծ դժվարությամբ այդ սթրեսը կարողացան հաղթահարել: Ինչքան աղջիկը մեծանում էր, նույնքան էլ աճում էր ծնողների անհանգստությունը, վախն ու սպասվող խնդիրներին դիմակայելու անհնարինությունը:   

Ինչպե՞ս Հովաննան սկսեց քայլել

Ընտանիքում շատ երեխաներ կան: Հովաննան մեկ քույր, 6 եղբայր ունի: Հենց նրանց օգնությամբ էլ աղջիկն արեց առաջին քայլերը, սկզբում տանը, հետո՝ բակում: Քայլերն աստիճանաբար դարձան հաստատուն, եւ աղջիկը պահանջեց, որ իրեն էլ քրոջ՝ Աննայի նման մանկապարտեզ տանեն: «Ամբողջ Գյումրին ման ենք եկել: Երկու տարի ամեն օր Հովաննան դռան ետեւում լաց է եղել, թե ինչու՞ ես պիտի մանկապարտեզ չգնամ: Ամեն անգամ տարբեր պատճառներ էի ասում, ո՞նց բացատրեի ես իրեն, թե ինչու չի կարող ինքն էլ գնալ մանկապարտեզ: Ամեն անգամ մի բան խաբում էի, այնքան, մինչեւ դպրոց գնալուն մնացել էր 6 ամիս,  Ավստրիական թաղամասի մանկապարտեզն ընդունեցին: Դրանից առաջ ուր դիմում էի, մասնագետներ չկային, նրան խիստ հսկողություն էր  պետք, հետո տարածության մեջ չէր կարողանում կողմնորոշվել: Բայց եթե լինեին մասնագտներ, ինքը ոչ մի դժվարություն չէր ունենա»,- ասում է Նարինեն:

5 տարեկանում առաջարկել են Հովաննային տանել, թողնել Երեւանում գործող հատուկ դպրոցում: Ընտանիքը հրաժարվել է: «Գիտեմ, հասկանում եմ, որ պետք է դա իմ երեխային, բայց ես ուզեցի, որ մնար ընտանիքում, Գյումրիում: Ինչխ էլ եղնի, բանըմ կեղնի: Ճիշտն էդ է»,- ասում է մայրը:

Ընդամենը 6 ամիս մանկապարտեզ հաճախած Հովաննան այդ կես տարում շատ ընկերներ է ձեռք բերել, ամենակարեւորը դուրս է եկել տնից որպես լիարժեք մարդ, զգացել իրեն հասակակիցներին հավասար.

«Ինքը պատրաստ էր դպրոց գնալուն, ես ո՞նց իրեն ասեի, թե չես գնալու դպրոց: Դա մեծ սթրես էր լինելու նրա համար: Եվ ինքնուրույն եւ կամային երեխա է: Երբ ասեցի, որ դպրոցում էլ պետք է այդ սուր գործիքով գրի, զայրացավ, թե չեմ գրի, ինձ գրիչ ու թուղթ տվեք: Մի կերպ համոզեցի, որ դպրոցում հարմար են գտել, որ առաջին դասարանում պետք է գրիչով չգրի: Երբ առաջին դասարանն ավարտեց, հայտարարեց, որ էլ դպրոց չի գնա, եթե երկրորդ դասարանում թույլ չտան, որ ինքն էլ բոլորի նման գրի գրիչով: Հետո քիչ-քիչ սկսեց համակերպվել այդ մտքի հետ: Գրիչ տալիս ենք, բայց ինքն էլ է զգում, որ չի կարող դրանով գրել, հասկանում է, որ ինքը տարբեր է մյուսներից, ուրիշ է»:

Դպրոցում աղջիկը ֆիզիկական խնդրով պայմանավորված որեւէ դժվարություն ի սկզբանե չի ունեցել, հիմա էլ չունի: Գրել-կարդալու տեխնիկան է միայն տարբերվում համադասարանցիներից: Բրայլյան համակարգով է Հովաննան սովորում: Մանկապարտեզում արդեն տառաճանաչ դարձած Հովաննան իր անսովոր գիրք, տետր, գրչով էլ առաջին դասարան մտավ:

Դրանք մինչ օրս Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արմինե Նիկողոսյանն է կարողանում տարբեր միջոցներով ամեն տարի ապահովել: «Շատ բարդ է սովորելը, ես էլ եմ սովորել, բայց մեծ դժվարությամբ: Դպրոցի հատուկ մանկավարժն ու դասղեկը վերապատրաստվեցին, սովորեցին բրայլյան համակարգով գրել ու կարդալ: Գրքերն ահավոր թանկ են, եւ միայն հենց նրա համար են կազմվում: Երեւանի դպրոցն ընդհանրապես հրաժարվեց այդ գրքերի տրամադրումից»:

Հովաննան քանի տարրական օղակում է սովորել, հնարավոր եղել է բոլոր գրքերն ապահովելը: Հիմա արդեն 5-րդ դասարանում է, գրքերը շատ են, գումար չկա: Աղջիկն ընդամենը 3 առարկայի դասագիրք ունի՝ Մայրենի լեզու, ռուսաց լեզու, անգլերեն: Մաթեմատիկա եւ պատմողական առարկաները չունի: Այդ 3 գիրքը միասին կես մլն դրամից ավելի արժեն: «Թե հաջորդ տարի ինչ է լինելու, չգիտեմ»,-ասում է Նարինեն:

Բացը որոշակիորեն լրացնում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի «Հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների ինտեգրում» ծրագրի շրջանակներում Կարիտաս-Ավստրիայի կողմից նվիրած հատուկ համակարգիչը: Այն նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցողների համար: Ստեղնաշարն աշխատում է եռալեզու ձայնային ազդանշաններով:

Մեր զրույցին միանում է նաեւ Հովաննան: Նախ սկսում է գրել, արագ ու վարժ, իր հատուկ գրչով՝ հատուկ տետրում: Գրում, գրածն էլ կարդում է. «Ես շատ եմ սիրում իմ քույրիկին»: Հետո կարդում է դասագրքի տեքստերն ու խոստովանում, նոր համակարգիչն է սկսել շատ սիրել: «Արդեն գրքից որ կկարդամ, կարող եմ համակարգչով տառերով գրեմ, սխալ որ եղավ, կուղղե ինքը: Հետո էլ դրանով լիքը նոր խաղեր կգտնիմ, կխաղամ, համ էլ հետաքրքիր նոր բաներ կլսեմ»,- ասում է Հովաննան:

Հովաննայից արդեն հեռու, մայրը խոստովանում է, ինչքան տարիներն անցնում են, այնքան իր մտահոգությունն ավելանում է: Չի պատկերացնում, թե Հովաննան ինչպես է բարձրագույն կրթություն ստանալու, արդյո՞ք բուհերը պատրաստ են չտեսնող ուսանող ունենալուն, կլինեն գրքեր, թե՝ ոչ: Բայց մինչ այդ ծնողը լուրջ հոգեբանական խնդիր ունի հաղթահարելու: Ասում է Հովաննան ինքնուրույն է սկսում համակերպվել իր վիճակի հետ: Ինքը չի կարողանում խոսել աղջկա հետ: Մտքերը երկար է հավաքում, բայց չի կարողանում բացատրել, թե ինչու:

«Ինքը կհասկընա, որ մյուսների համեմատությամբ իրա մոտ բաց կա: Առաջ չէ, բայց հմի լրիվ կըգիտակցե, որ պրոբլեմ կա: Ես որպես ծնող երբեք չեմ խոսել իրա հետ էս մասին: Էդ դժվար պահը կա դեռ մոտս, չեմ կարող, չգիտեմ»,-ասում է Հովաննայի մայրը:

Անկախ մոր անհանգստությունից աղջիկը մեծ երազանք եւ դրան հասնելու վստահ կամք ունի: Որոշված է՝ անգլերենն է կատարելագործելու,  թարգմանչուհի է դառնալու: Իսկ որպես նախասիրություն որոշել է Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում խոհարարություն սովորել: Արմենուհի Մինասյան

Տպել
2718 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի