Կյանքից հեռացել է բալետի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանը

04/12/2019 schedule12:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը:

Մաքսիմ Մարտիրոսյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: 1950 թ. ավարտել է Երևանի, 1952 թ.՝ Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967 թ.՝ Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը: 1952-67 թթ. եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71 թթ. և 1988-89 թթ.՝ գլխավոր բալետմայստեր: 1952-59 թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71 թթ.՝ գեղարվեստական ղեկավարը, 1987 թվականից՝ գլխավոր խորհրդատու, 1971-87 թթ.՝ Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78 թթ. աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97 թթ. եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից՝ Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) և այլն: Լավագույն բեմադրություններից են՝ Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970 թ., Վորոնեժում՝ 1971 թ., Ուլան Ուդեում՝ 1973 թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ 1984 թ.), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977 թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989 թ., Մոսկվայի Մեծ թատրոնում՝ 1977 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998 թ.), Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002 թ.), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2004 թ.), Կ. Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983 թ., Մոսկվայի Մեծ թատրոն) և այլն:

Մաքսիմ Մարտիրոսյանի աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ: 1960 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973 թ.՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001 թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

Մահացել է Երևանում:

Մաքսիմ Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը՝ Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը:

Տպել
1236 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել