Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Լիտվայի նախագահ Հիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է եւ վաղ թե ուշ իրականություն է դառնալու:

«Հնարավոր է՝ դա շատ շուտ տեղի չունենա: Դժվար է անգամ պատկերացնել, թե դա տեղի կունենա մոտակա 5 կամ 10-ը տարվա ընթացքում: Բայց ես կարծում եմ, որ փաստը կա, եւ վաղ թե ուշ այն պետք է ճանաչում ստանա»,- ասել է Նաուսեդան՝ լիտվական Delfi պարբերականի հետ զրույցում:

Այս խոսքերից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Լիտվայի դեսպանին եւ պատմել Օսմանյան կայսրության շրջանում պատերազմի եւ թուրքական կողմի տեսակետի մասին, սակայն ֆորմալ առումով բողոքի նոտա չի արտահայտել:

BNS գործակալությունը հայտնում է, որ Անկարայում Լիտվայի դեսպան Անդրյուս Բրուզգին հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Այլան Տաշանի հետ, որը դժգոհություն է հայտնել Լիտվայի նախագահի խոսքերի կապակցությամբ:

Լիտվայի սեյմը 2005 թվականին հռչակագիր է ընդունել, որով նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանություն:

Տպել
510 դիտում

Ֆելիքս Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)

Խոզերի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ

Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան փոքրիկի վիճակը լավ է, շաբաթվա վերջում դուրս կգրվի

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Քրեական ենթամշակույթն ու դրա օրենքները ստեղծում են հանցավոր միջավայր. քննարկում գլխավոր դատախազությունում

Ա. Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին, ստացել Չինաստանի նախագահի շնորհակալությունը

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն դրամ հարկեր

24 ժամով դադարեցվում է Լոռու մարզի համայնքների մեծ մասի ջրամատակարարումը

Նախարարությունը 50.000 գիրք կտրամադրի դպրոցների գրադարաններին

ԱՄՆ-ի կոնգրեսականների աշխատակիցները կհետևեն Արցախի ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Նախագահը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է զոհված զինվորի հարազատներին

Վանում 2 երկրաշարժ է գրանցվել

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները