Մինչեւ նախարար նշանակվելը արդեն լավ չէր քնում. Արայիկ Հարությունյանն ասել է, թե ինչու չհանդիպեց ցուցարար երիտասարդներին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը բա՞ց, թե՞ փակ է քննարկումների համար: Այս հարցը սկսեց հատկապես շրջանառվել երեկ՝ ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ ոստիկանների եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների միջեւ տեղի ունեցած բախումից հետո: Հասարակությանը սկսեց հետաքրքրել մի հարց՝ ինչո՞ւ նախարարը չիջավ հանդիպման:

Այս առիթը այսօր կարծես ընձեռվել էր բոլոր շահագրգիռ մարդկանց համար. ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում էր «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագիծը, որտեղ ցանկացողները կարող էին մասնակցել եւ իրենց առաջարկությունները, հարցերն ուղղել նախարարին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը, որը դեռեւս օրեր առաջ էր գրանցվել քննարկմանը: Նախարարությունում տեղյակ էին, որ տվյալ կազմակերպությունից ներկայացուցիչ է ներկա լինելու:

Ինչի՞ համար էր հանդիպում պահանջում ՀՅԴ ՀԵՄ-ը, ժետոնի՞

Հանդիպման ընթացքում Քրիստինե Վարդանյանը հարց ուղղելու հնարավորություն ստացավ, սակայն Արայիկ Հարությունյանի պատասխանն իրեն կարծես թե չհետաքրքրեց, ՀՅԴ ՀԵՄ անդամը հարցը տվեց, այնուհետեւ ժետոն եւ նամակ հանձնեց նախարարին եւ դուրս եկավ՝ չլսելով նրա մեկնաբանությունը: Իր պահվածքը Վարդանյանը պարզաբանեց այսպես. չի ցանկանում, որ լեզվակռիվ լինի, ավելի լավ է նախարարին դրսում ուղիղ եթերի միջոցով լսի կամ ընդհանրապես իր կողմից հնչած հարցերը կարող են անպատասխան մնալ:

Հիշեցնենք, որ նույն կազմակերպության անդամները նախարարին փորձել էին ժետոն փոխանցել նաեւ շաբաթներ առաջ, այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով, առաջարկում էին, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա ԿԳՄՍ-ի պատերից, մետրո նստի ու տեսնի, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իր մասին: Իսկ Քրիստինե Վարդանյանի նամակի մեջ նախարարին առաջարկվող հրաժարականի դիմումն էր, երիտասարդները դեռ երեկ լրագրողներին ներկայացրել էին, թե հրաժարականի ինչպիսի տեքստ են ակնկալում լսել Արայիկ Հարությունյանից:

Քրիստինե Վարդանյանի հարցերը հնչեցին, որոնց այնուամենայնիվ, տրվեցին պատասխաններ, թեեւ հեղինակն այլեւս ներսում չէր: Նախարարին ուղղված առաջին հարցն այն մասին էր, թե ինչու է վերոնշյալ նախագծում գրված, որ օրենքով չի կարգավորվելու, թե բուհերում ինչ ենք անցնելու, եթե հարցը մեր առաջնահերթություններին է վերաբերում:

«Հայոց լեզուն որպես ակադեմիական եւ գիտական լեզու պե՞տք է լինի, թե չպետք է: Եթե պետք է, ապա սրա ապահովողն ո՞վ պետք է լինի: Արդյոք ԿԳՄՍ-ն իր լծակներով չպիտի հետամուտ լինի հարցի լուծմանը»,- հարցրեց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ այսօր խնդիր կա, երբ ֆիզիկոսն իր առարկան չի ուսումնասիրում հայերեն գրականությամբ: Միգուցե այս բացը լրացվի բուհերում առարկայի պարտադիր դասավանդմամբ:

ՀՅԴ ՀԵՄ անդամին հետաքրքրեց նաեւ թե ի՞նչ մեխանիզմով բուհ ընդունվելիս այլեւս կրկնուսույցի կարիք չի լինի:

Մյուս հարցը կոնկրետ նախարարին էր վերաբերում. ի՞նչ է արել հայոց լեզվի եւ հայ գրականության համար իր պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում, թե՞ բան չկար անելու:

Վարդանյանն իր խոսքն ավարտեց հետեւյալ հայտարարությամբ եւ դուրս եկավ՝ հույս ունեմ, որ դուք երեկ հանգիստ քնել եք, այսպիսի հանդիպում կազմակերպելու եւ մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկելու պահանջի համար 24 ուսանողներ եւ քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժնում:

Մինչեւ նախարար նշանակվելը, արդեն լավ չէր քնում

Քրիստինե Վարդանյանի հեռանալուց հետո ամեն դեպքում անդրադառնալով այն հարցին, որ կտրվել է իրականությունից՝ նախարարն արձագանքեց. օրական առնվազն 1-2 ժամ իրեն կարելի է տեսնել քաղաքի կենտրոնում՝ զբոսնելիս: Ինչ վերաբերում է քնելուն. «ճիշտն ասած մինչեւ նախարար նշանակվելը նույնպես լավ չէի քնում, որովհետեւ այն խայտառակ ժառանգությունը, որ կա պետությունում, հանգիստ չէր տալիս, առավել եւս նախարար նշանակվելուց հետո՝ այդ քունը եւ հանգիստը առավել խանգարվել են, որովհետեւ ծանոթացա այդ օրիորդի ներկայացրած կուսակցության թողած ժառանգությանը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քունն առաջիկա տարիներին հանգիստ չի լինելու, իսկ երեկվանից հետո այն այլ դրսեւորում չի ունեցել:

Նախարարը նշեց, որ իրենց բարձրացրած հարցերին բազմիցս է անդրադարձել, այսօր ԿԳՄՍ-ն ծրագրեր է իրականացում, որոնք թույլ են տալու՝ հայերենը զարգացնել հենց ակադեմիական մակարդակում: Օրինակներից մեկը մասնագիտական բառապաշարին է վերաբերում: Լեզվի կոմիտեն շաբաթներ առաջ մի հարթակի որոշում է ներկայացրել ՀՀ կառավարություն, որը նախարարությունն ընդունել է: Այնտեղ տերմինաբանական բառարաններ են ստեղծում:

Ավագ դպրոցներում եւս փոփոխություններ են սպասվում: Բարեփոխումներից մեկը վերաբերում է կրկնուսույցների վերացմանը, աշակերտները ուսումնառության տարիներին միավորներ են հավաքելու եւ դրանցով կարողանալու են բուհ ընդունվել:

1.5 տարվա արդյունքում կատարված աշխատանքները շատ են, նախարարի խոսքով՝ հայագիտության, մասնավորապես դրսում հետազոտություններին 2 անգամ ավելի միջոցներ են հատկացվել պետական բյուջեից: «Մենք աշխատում ենք նաեւ դրսում գործող հայագիտական կենտրոնների հետ, նրանց հետ, որոնք փակվել են նախկինում, որովհետեւ պետությունը ֆինանսական օգնություն չի տվել»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նախարարությունն այժմ քննարկում է այդ կառույցներին լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման եւ վերաբացման հարցը:

Ամբողջությամբ պատասխանե՞ց արդյոք օրիորդի բոլոր հարցերին, նախարարի այս հարցն օդում կախված մնաց. հեղինակը տեղում չէր:

Որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձե՞ր

Թե ինչու, այնուամենայնիվ, երեկ տեղի չունեցավ հանդիպում, նախարարը քննարկումից հետո խոսեց այդ մասին. իրենք ունեին տեղեկատվություն, որ նման մի բան պետք է տեղի ունենար այդ հանդիպման ժամանակ, այդ պատճառով նրանց հրավիրել էին՝ այլ հարթակներում քննարկում իրականացնելու, այդ հարթակներից մեկն էլ այսօրվա քննարկումն էր, որին օրեր առաջ ՀՅԴ ՀԵՄ անդամն արդեն գրանցվել էր:

Եթե քննարկմանը կարող էին մասնակցել, ապա ինչու տեղի ունեցավ երեկվա բախումը, նախարարը նշեց. «Որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձեր են: Այսօր ՀՅԴ կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այնքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որ կար եւ քաղաքական որոշակի շահարկումներ»,- նշեց նախարարը ՝ հավելելով, որ հրաժարականի օրակարգ չկա:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում հավելեց, որ բազմաթիվ այլ հանդիպումներ են սպասում նաեւ ուսանողների հետ, սակայն այն հարցին, որ Երեւանի պետական համալսարանի ուսանողները նրան սպասում են միայն Մայր բուհի տարածքում, բաց քննարկման ժամանակ, նախարարը նշեց, որ այստեղ էլ իրենք բաց քննարկում են իրականացնում, որտեղ ներկա են ե՛ւ լրագրողներ, ե՛ւ շահագրգիռ կողմեր, սա կեղծ օրակարգ է:

Արդյոք երեկ տեղի ունեցած բախման ժամանակ, ոստիկանների գործողությունները համաչափ էին, Արայիկ Հարությունյանը դրական պատասխան տվեց, իր ունեցած տեղեկություններով այդպես է եղել,  մնացած պատասխանը կտան համապատասխան մարմինները՝ ըստ բողոքների:

Ինչ վերաբերում է մետրոյով շրջելուն, նախարարն անկեղծացավ. միշտ է շրջում, հատկապես շաբաթ-կիրակի օրերին նաեւ քաղաքային տրանսպորտից է օգտվում:

Անի Ավագյան

Տպել
1797 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան