Քոլեջներն ու ուսումնարանները եղել են աշխատանքի տեղավորելու և լավություն անելու օղակներից մեկը. Արայիկ Հարությունյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի շրջանակներում խոսեց ԲՈՒՀ-երում և միջին մասնագիտական կրթության համակարգում աշխատավարձի բարձրացման, կոռուպցիայի ռիսկի թուլացման կամ ընդհանրապես բացառման մասին:

«Եթե մենք բարձրացնում ենք հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը, ապա նույնը պետք է կատարել քոլեջներում և ԲՈՒՀ-երում»,- ասաց Խաչատրյանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ապագայում նույնպես նախատեսվում են բարձրացումներ, բայց դրա հետ մեկտեղ նաև պետք է արդյունավետության հարց բարձրացվի: Ըստ նախարարի՝ միջին մասնագիտական հաստատություններում այս հարցը առավել սուր է:

«Ավանդաբար այս կրթական հաստատությունները եղել են, այսպես ասած, աշխատանքի տեղավորելու և լավություն անելու օղակներից մեկը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այս ամիսներին ինչ-որ չափով կարգավորվել է այս հարցը:

Նախարարը հավելեց նաև, որ այս ոլորտում կա գործընթաց՝ նույն տարածաշրջանում գործող քոլեջները, ուսումնարանները գնում են միավորման, որ արդյունավետությունը բարձրանա: Տարեցտարի այս ուսումնական հաստատությունների ուսանողների թիվը կրճատվել է, և, ինչպես ասաց Հարությունյանը, դրանից մի շարք կրթական հաստատություններ անարդյունավետ են դարձել բոլոր առումներով: Նրա կարծիքով՝ այս արդյունավետության բարձրացմանը զուգընթաց նաև պետք է աշխատավարձերը բարձրացնել, բայց հանրակրթությանը այս տարի մոտ 10 մլրդ գումար է հատկացվել, 7 մլրդ-ը՝ աշխատավարձային և ևս 2 մլրդ՝ բանաձևի փոփոխությանը:

«Ապագայում տնտեսության զարգացմանը զուգընթաց և լրացուցիչ ֆինանսական միջոցների առաջանալու պարագայում այդ գործընթացը կշարունակվի»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
2083 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ