Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը

06/12/2019 schedule11:31

Դեկտեմբերի 5-ին Համաշխարհային բանկի խումբը` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ,   Հայաստանում մեկնարկել է նոր խորհրդատվական ծրագիր, որը կօգնի ՀՀ կառավարությանը իրականացնելու բարեփոխումներ, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) և զարգացնել կանանց ձեռներեցությունը՝ երկրում գործարարության աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Ես շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում խորհրդատվական ծրագրի մեկնարկի առիթով։ Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների աջակցությունն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների խթանումը, որտեղ խորհրդատվական ջանքերը կօգնեն մեզ ձևավորել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրի իրականացմամբ ոչ միայն կարողանալու ենք քաղաքականություններ զարգացնել, այլև բարելավելու ենք հաղորդակցությունը մասնավոր հատվածի հետ, որպեսզի իրականացվող քաղաքականությունը լինի առավել հասկանալի և սպասելի, ու եթե մասնավորն ունի տեսակետներ տնտեսական հարցերում, ապա մենք նաև այս հնարավորությունը պետք է օգտագործենք և դարձնենք մեր հաղորդակցությունն երկկողմանի ավելի արդյունավետ և շահավետ։ Կանանց ձեռնարկատիրական կարողությունների հզորացման առումով մենք գիտենք, որ կանայք մեր հասարակության շատ արժեքավոր կարողություններ են ներկայացնում, և կարևոր է, որպեսզի նրանք  լինեն ավելի ներգրավված, պատրաստ՝ վաղվա տնտեսական մարտահրավերներին արձագանքելու, իրենց տնտեսական կարողություններն օգտագործելու և այդ տրամադրությամբ ազդելու ողջ հասարակական գործունեության վրա։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ նոր հնարավորություններ ստեղծելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար»։  

2008 թվականից ի վեր ՕՈՒՆ-ների ներգրավումը Հայաստանում դարձել է մարտահրավեր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող Ռուստատանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով: 

 

Հայաստանը դիմակայում է նաև ձեռնարկատիրության ոլորտում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարութանը, որը հանգեցնում է ավելի ցածր տնտեսական արդյունքի՝ համարժեք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14 տոկոսին:

«Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից  (ՄՖԿ):  Ծրագիրը կաշխատի երկու ուղղություններով. այն խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը ՕՈՒՆ-ների ներգրավման ոլորտում` ներդրումների նպատակային խրախուսման ու ներդրողների վստահության բարձրացման գործիքակազմի միջոցով: Ծրագիրը կօգնի նաև բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքները` բարելավելով նրանց գործարար կարողությունները և գործարար ցանցերի հասանելիությունը:

Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցելու այս ծրագրին բրիտանական կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով։ Այն կօգնի Հայաստանի կառավարությանը բարելավել բիզնեսի համար բարենպաստ միջավայրը և խրախուսել ներդրումները ՝ տնտեսական աճը խթանելու նպատակով։ Հատկապես կարևոր է շեշտադրումը կանանց տնտեսական հզորացման վրա. նպատակ, որն ընկած է բրիտանական կառավարության՝ զարգացման մոտեցման հիմքում»:

ՄՖԿ-ի խորհրդատվությունը կնպաստի բարձր ներուժ ունեցող ոլորտների աճին, այդ թվում` ՕՈՒՆ-ների նպատակային խթանման համար խոստումնալից ոլորտների բացահայտման միջոցով: Ծրագիրը կօգնի բարելավել համապատասխան իրավակարգավորումները: Այն նաև կօգնի ՀՀ կառավարությանը բացահայտել ընտրված ապրանքների արտահանման ներուժը: Գործարար միջավայրի բարեփոխումներից կին ձեռնարկատերերի օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով`  ծրագիրը կօգնի վերլուծել գործարարությամբ զբաղվող կանանց հիմնական խոչընդոտները և զարգացնել կին ձեռնարկատերերի կարողությունները:

 «Մասնավոր հատվածի ավելի բարձր արտադրողականությունը խթանում է տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը:  Ներդրումային միջավայրի բարեփոխումներն առանցքային են մասնավոր հատվածի զարգացման և կին ձեռնարկատերերի հզորացման համար»,- ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը, «Մենք կաշխատենք Հայաստանի կառավարության հետ օգնելու բարելավել երկրում գործարար միջավայրը, որը հանդիսանում է ավելի մրցունակ ներդրումային միջավայր ունենալու գործում Հայաստանի կառավարությանն աջակցության Համաշխարհային բանկի խմբի ավելի ընդարձակ ջանքի մի մասը»:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ևս ողջունել է ծրագրի մեկնարկը՝ համարելով դրա բոլոր բաղադրիչները խիստ կարևոր առաջանցիկ աճի տեսանկյունից։ Նա վիճակագրական տվյալներ է հիշատակել՝ ներկայացնելով կանանց և տղամարդկանց միջև, հատկապես տնտեսական ոլորտում, անհավասարությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

Հայաստանը ՄՖԿ անդամ և  բաժնետեր դառնալուց ի վեր, ՄՖԿ-ն շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի մասնակցություն է ունեցել  էներգետիկայի, ֆինանսական հատվածի, գույքային և արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերում: 

Տպել
448 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին