Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

07/12/2019 schedule15:15

Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը,-գրում է  ТАСС-ը՝ հղում անելով Al-Hadath հեռուստաալիքին:

«Քաղաքացիական ավտոմեքենաներով մի խումբ զինված մարդիկ իջել են Ալ-Հիլանի հրապարակ և սկսել կրակել այնտեղ հավաքված ցուցարարների վրա: Ո՞վ է կանգնած այս սադրանքի հետևում, անհայտ է: Ցուցարարները կոչ են արել բանակին միջամտել և պաշտպանել իրենց»,-գրում է աղբյուրը:

Հարձակման հետեւանքով սպանվել է 16 ցուցարար, եւս 30-ը վիրավորվել են: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր 10 զոհի մասին:

Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբից: Ցուցարարները բողոքում են կյանքի պայմանների վատթարացման, երիտասարդության բարձր գործազրկության և կոռուպցիայի դեմ: Գրեթե ամենուր, ցույցերն ուղեկցվում են բռնություններով և անկարգություններով: Երկու ամսում ավելի քան 430 մարդ է մահացել՝ ներառյալ ցուցարարներն ու անվտանգության ուժերի անդամները: Մոտ 20 հազար մարդ վիրավորվել է:

Այս իրադարձությունների ֆոնին վարչապետ Ադել Աբդել Մահդին հրաժարական էր տվել նոյեմբերի 30-ին: Հրաժարականը դեկտեմբերի 1-ին հաստատվել էր խորհրդարանի կողմից:

 

Տպել
354 դիտում

Ադրբեջանցի Էյվազովի և հայազգի երգչուհի Մանթաշյանի շուրջ սկանդալը լուծվել է. երգչուհուն կրկին հրավիրել են

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը

«Շշի Մելո»-ի դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն. նախարար

«Էդ շոուի մեջ մենք չկանք». Մարուքյանին հորդորեցին նախորդ խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել, ինչից նա վրդովվեց

Կապան քաղաքում մեքենայից գազի արտահոսքի հետեւանքով հրդեհ է բռնկվել

KfW բանկի եւ Թումոյի միջեւ ստորագրվել է փաստաթուղթ. «Վերելակային» բանակցությունների մասին

Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման համար մեղադրանք չի առաջադրվել. պաշտպաններ

Հայազգի շեֆ-խոհարարը դարձել է իտալական հայտնի նախագծի հաղորդավար

Սցենարիստները հնարավորություն կստանան իրենց հաղորդումները հեռարձակել «ԲիԲիՍի» ռադիոծառայության եթերով. մրցույթ

Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին ու սպանդանոցների խնդրին վարչապետը կանդրադառնա ԱԺ ամբիոնից

Գյումրեցի Շեկոն եւ Զոհրաբ Եսիմսեյտովն ազատ արձակվեցին. դատարանը փոխեց նրանց խափանման միջոցը

78-ամյա տատին մեր միջոցով սովորեց վարել եւ դարձավ բաժանորդ. որքանով են օգտվում Երեւանում տեղակայված հեծանիվներից

Պարզվել են 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հրավիրում է աշխատանքի

Կրակել են դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

271 միլիոն դրամ ծախսելով, 325 միլիոն դրամ վերադառնում է բյուջե. Ամանորի պետական ծախսերի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները