Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար

09/12/2019 schedule13:08

Նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով քաղաքական տարբեր խմբերի կողմից շահարկվող խոսակցությունները.

«Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։

Շարունակելու եմ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեությունը։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով, կերտելու ենք մեր Նոր Արցախը։

Ու այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ պատմության անիվը հետ շրջել։ Առավել ևս՝ ֆեյքերով ու մանիպուլյացիաներով։ Սրանց հեղինակները չեն հասկանում, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։ Սրա փոխարեն որոշ շրջանակներ տխուր ավանդույթի ուժով շարունակում են խոսել ընտրությունների կանխորոշված լինելու մասին։ Ստիպված եմ հիասթափեցնել նրանց՝ չկա նման բան, և, ուզեք-չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ։ Ու մենք ամեն ինչ անելու ենք հանուն դրա՝ խափանելով խեղաթյուրման բոլոր փորձերը»,- գրել է նախարարը:

Տպել
2281 դիտում

Վկան կաշկանդվել է Ալրաղացի Լյովիկի հետ առերեսումից. նրա դեմ ցուցմունք տված անձինք նախկինում դատապարտվածներն են

3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

Ազգային ժողովի ինքնալուծարման ճանապարհ ստեղծելու հարցում «Իմ քայլին» եւս 5 ձայն է պետք. Բաբաջանյանը կաջակցի, եթե ...

Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

Կայացել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի համատեղ կոորդինացիոն հանդիպումը

Հանդիպել են Սերգեյ Կոպիրկինն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

Զարիֆը վաղը կհանդիպի ՀՀ ղեկավարության հետ. ինչ է քննարկվել ավելի վաղ Բաքվում ու այսօր Մոսկվայում

Ակնկալում ենք, որ ԱԹՍ-ների տեղական արտադրություն կստեղծվի եւ տարեկան 1700-ից ավելի մասնագետ կունենանք․ Քասսարջյան

Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին

Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել

Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հրազդանի բնակիչը զենք-զինամթերքը է կամավոր հանձնել. նշանակվել են փորձաքննություններ (տեսանյութ)

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպել են Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

ԱՄՆ իրավապահների պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

Շուշիի պետական թատրոնի տնօրենն ու պրոդյուսերը աշխատանքի են անցել Գյումրու տիկնիկային թատրոնում

Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է դատի տալ ռուսաստանցի ֆուտբոլային գործչին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Մհեր Գրիգորյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Շիրակի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել(տեսանյութ)

Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Սեղմ ժամկետում պետք է փաստաթղթերը ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. ԱՀ ՊՆ

Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում

Օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք կա. ԱՀ ԱԳՆ

Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. «Արմենպրես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին (լուսանկարներ)

Մանե Գեւորգյանը պատրաստվում է բողոքարկել Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների գործով դատարանի վճիռը

Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը. ԱԳՆ

Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա․ ԱՆ

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Երևանի շենքերից մեկի վրա նոր շինություն է խոյացել․ թաղապետարանը ապամոնտաժելու մասին հայտնեց, բայց լուսամուտ էլ հայտնվեց

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին

Արցախին հումանիտար օգնության որոշակի հատված կտրամադրվի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով

Հրետանավորներն գործնական պարապմունք են անցկացրել

Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել․ նախարար