Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Ըստ էության, չկար հիմք, որով անաչառ դիտորդի մոտ կարող էր կասկած առաջանալ՝ կապված դատավորի անկախության հետ:

Այս մասին այսօր դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատավորի ինքնաբացարկին:

Հարցին՝ արդյո՞ք այն հանգամանքը, որ իրավապահ մարմնում քննություն է իրականացվում դատավորի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով, արդեն իսկ հիմք չէ ինքնաբացարկ հայտնելու՝ անկախ, թե այդ քննության արդյունքն ինչպիսին կլինի, Օրբելյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, որովհետեւ միակ հանգամանքը, որ պետք է քննարկենք, այն է, թե ինչ գործ է քննվում ԱԱԾ-ում, իսկ այնտեղ քննվում է գործ, ըստ որի՝ ոմն Արտակ զրպարտել է դատավորին, չի քննվում գործ այն մասին՝ դատավորն է գրել ինչ-որ որոշում թե ոչ, թույլ է տվել ինչ-որ խախտում թե ոչ, իրականցրել է ինչ-որ գործողություն թե ոչ, այսինքն՝ ոչ թե պիտի պարզենք՝ ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ ինչ-որ փաստ կա թե ոչ, այլ պիտի հայտարարություն անելու պահին լինեն հիմքեր, հետեւաբար՝ այդ գործի շրջանակում պիտի քննվի՝ արդյոք Արտակ Գալատյանը տիրապետել է բավականաչափ օբյեկտիվ տվյալների, որոնք իր մեղքը կբացառեն եւ հնարավորություն կտան իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գրել՝ դրանով իսկ չզրպարտելով դատավորին»:

Արամ Օրբելյանի կարծիքով՝ զրարտության եւ գործի առկայությունը չպիտի որեւէ կերպ խոչընդոտի արդարադատության իրականացմանը. «Հակառակ դեպքում կստացվի այնպես, որ ցանկացած դատավոր, ում որոշումը կարող է ենթադրաբար կողմերից մեկի սրտով չլինել, կարող է շատ հանգիստ կազմակերպել զրպարտչական բնույթի հոդված, որից հետո կամ դատավորը պիտի ստիպված լինի հերքել այն, կամ այդ կասկածն այդպես էլ կմնա: Կստացվի, որ հնարավոր է շատ հանգիստ կամ զրպարտել դատական համակարգը, կամ խաթարել դրա աշխատանքը»:

Ըստ պաշտպանի՝ նախորդ դատական նիստին թե՛ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, թե՛ մեղադրող դատախազի կողմից առաջ քաշված անաչառության կոնցեպտը հետեւյալն էր. ցանկացած դատարան, ով հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացնում, անաչառ չէ. «Ես վերաձեւակերպում եմ պնդումները, բայց եթե ուշադիր լինեիք, թե՛ Սեդա Սաֆարյանի, թե՛ մեղադրող դատախազի պնդումներն այդ մասին էին»:

Ըստ պաշտպանի՝ Հայաստանի պատմության մեջ դատական համակարգի վրա նման աննախադեպ ճնշումներ չէին եղել. «Առանձին գործերի, առանձին դատավորների մասով չեմ կարող գնահատել, այս դեպքում խոսքը վերաբերում է ընդհանուր ճնշումներին, եւ հաշվի առնելով, օրինակ, այն, որ երբ դատարանը որոշում է կայացնում անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու, անմիջապես հարուցվում է քրեական գործ, որի հարուցումը ամիսներ առաջ մերժվել էր, ընդ որում, հարուցում են մի հիմքով, որն իրենից հանրային վտանգավորություն չի ներկայացնում, եւ այն դատախազը, ով պաշտպանում է այդ մեղադրանքը, իմ համոզմամբ՝ իր պրակտիկայում նման ենթադրյալ խախտումներ թույլ է տվել, հետեւաբար ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել, որովհետեւ կամ պիտի կայացնես որոշում, որը հակասում է քո խղճին, գիտելիքներին, քո իրավաբան էությանը, կամ՝ ռիսկի տակ ես»:

Հարցին՝ դատավոր Պապոյանը, ինքնաբացարկ հայտնելով, օգտվե՞ց այդ հնարավորությունից, Արամ Օրբելյանը պատասխանեց, «Օգտվեց թե չօգտվեց՝ ես չեմ կարող ասել. որոշմանը ծանոթանալուց հետո կգնահատենք, բայց չի բացառվում հաղորդում ներկայացնենք՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, եթե տեսնենք, որ նա խուսափել է արդարադատություն իրականացնելուց»:

Արամ Օրբելյանը նշեց նաեւ՝ եթե պարզվի, որ դատավորին Պապոյանն իսկապես գրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման տեքստը, պիտի քննարկվի ոչ թե ինքննաբացրակի հարցը, այլ արդարադատության խոչընդոտելը, ինչը արդեն հանցագործություն կլինի:

Միլենա Խաչիկյան

Տպել
1470 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր