Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև համագործակցությանը, տեխնոլոգիական ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները։ 
 
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել ժողովրդավարության հաղթանակի համատեքստում երկու երկրների պայքարի և առաջընթացի մասին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև տարիներ ի վեր բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ ավելի զարգանալու հեռանկարներ ունեն։
 
Դեսպանը նախարարին ներկայացրել է Լիտվայի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, անդրադարձել Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։ Նա նշել է, որ Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ոլորտի հայկական փորձով, հատկապես «Թումոյի» գործունեությամբ, և ցանկություն ունեն այն ներդնելու իրենց երկրում։ Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ռոումինգի սակագնի նվազեցման հնարավորությանը։
 
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի վերաբերյալ, նշել, որ այն սկսում ենք դպրոցից, հետո՝ բուհ ու արտադրություն: Նախարարը խոսել է կրթական տեխնոլոգիաների ուղղությամբ փորձի փոխանակման կարևորության մասին և պատրաստակամություն է հայտնել օգնել կիրառել Հայաստանում ստեղծված կրթական տեխնոլոգիաները։
 
Նախարարն անդրադարձել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված քաղաքականությանը, «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին, որի նպատակն է՝ ցանկացած ընկերության հնարավորություն տալ հայկական սփյուռքի և «Հայկական վիրտուալ կամրջի» օգնությամբ ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների և աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շրջանակներում Սիլիկոնյան հովտում Հայաստանը կունենա իր անկյունը,  որտեղ հայ ձեռներեցները բիզնեսի դասընթացներ կստանան: Նախարարը նշել է նաև, որ հետագայում լիտվական ընկերությունները նույնպես կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ իրենց մասնաճյուղերը գրանցելով Հայաստանում:   
 
Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել նաև երկուստեք էքսպո ցուցահանդեսներին մասնակցությունը: Նախարարը դեսպանին առաջարկել է կազմակերպել լիտվական ընկերությունների մասնակցությունը «Digitec EXPO 2020» և «ArmHighTech EXPO» ցուցահանդեսներին։  
Տպել
1336 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է