Բռնության, սպառնալիքների եւ պարտիզանական գործողությունների ծրագրերը նոր Հայաստանում տեղ չունեն. ԵՀՀ

10/12/2019 schedule12:38

Եվրոպայի հայերի համագումարը վերլուծել է վերջին օրերի իրադարձություններն ու Դաշնակցության քայլերը եւ հանդես եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ինչպես արդեն բոլորի համար պարզ դարձավ, դաշնակցության, այսպես կոչված, երիտասարդական թեւի արշավը նոր Հայաստանի իշխանությունների դեմ ունեցավ անփառունակ վախճան:

Այս ընթացքում ջրի երես դուրս եկավ  նոր իշխանությունների դեմ Դաշնակցության վարած քաղաքականության բուն նպատակը եւ դրդապատճառները: ՀՅԴ երիտասարդների նստացույցերը եւ դրանց հետեւած գործողությունները իրականում ոչ մի աղերս չունեն հայոց լեզվի եւ պատմության դասերի վերաբերյալ բուհերում կատարվելիք բարեփոխումների հետ, այլ ազգային լոզունգների ներքո ՀՅԴ-ի կոպիտ եւ անհեռանկար քայլերը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը փոքրիկ շղթան էր այն հակապետական, արկածախնդրական ծրագրերի, որի առանցքը կազմում էր Հրանտ Մարգարյանի հորդորներով ՀՅԴ Բյուրոյի եւ գերագույն մարմնի կողմից ծրագրված պարտիզանական գործողությունները: Ի պատիվ ՀՅԴ երիտասարդական որոշակի կառույցների եւ անհատների դիմադրողականության՝ ջրի երես դուրս եկավ այս հակապետական ծրագիրը, որը, սակայն, ցավոք, դաշնակցության հին ու նոր պատմության մեջ նորություն չէ: Հիշենք նորանկախ Հայաստանի դեմ նրանց քայքայիչ գործունեությունը՝ «Դրոյի գործի» եւ «31-ի գործի» պարագայում, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած հակազգային, հակաժողովրդավարական քաղաքականության հետ մեղսակից կոալիցիաները եւ հատկապես կրթության եւ գիտության բնագավառում նախարարական պորտֆելներով երկար տարիների նրանց կոռուպցիայի մեջ շաղախված լինելու հանգամանքները: Հրանտ Մարգարյանի անունը շրջանառության մեջ է ընկել ոչ միայն հոկտեմբերի 27–ի առնչությամբ, այլ դեռեւս դրանից էլ առաջ՝ Իրանի Նոր Ջուղայում տեղի ունեցած ահաբեկչության եւ այլ սպառնալիքների հետ կապված:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ արդեն ճանապարհ է հարթվում դեպի իրական ինքնիշխան պետականություն, երբ տեղի են ունենում ազատ եւ արդար ընտրություններ, երբ վերանում են կոռուպցիան, հովանավորչությունը եւ նման արատավոր երեւույթներ, երբ վերացել է վախի մթնոլորտը, երբ երկրում հակաիշխանական եւ կուսակցական ԶԼՄ-ները բազմապատիկ անգամ ավելի շատ են ու ավելի սանձարձակ, քան անկողմնակալ ԶԼՄ-ները, խոսել «պարտիզանական» հարվածներից, եւ Ռոբերտ Քոչարյանին համարել քաղաքական բանտարկյալ, ուղղակի անհեթեթություն է եւ տեղավորվում է լոկ կուսակցական եւ հատկապես խմբակային նեղ շահերի մեջ, եւ ոչ մի առնչություն չունի Հայաստանի ներկա իրականության հետ:

Խոսելով դաշնակցության մասին՝ ցավալի է նշել, որ այս կուսակցության ղեկավարությունը թե՛ Սփյուռքում եւ թե՛ Հայաստանում գրեթե միշտ էլ, անկախ նրա երիտասարդ շարքային անդամների ազնիվ ու հայրենասիրական ցանկությունների, վարել է մենաշնորհյալ, արկածախնդրական քաղաքականություն՝ վնասելով տասնյակ տարիների այդքան բաղձալի ազգային միասնությանը: Նույն քաղաքականության հետեւանքով կուսակցական շարքերը ինքնակամ լքել են հազարավոր երիտասարդներ, իսկ շատերն էլ հեռացվել են այլ եւ այլ պիտակավորումներով:

Կուսակցությունը ազգայինի եւ ազգային արժեքների պահպանման գաղափարախոսության ներքո գործում է առավել աղանդավորական կրոնական սկզբունքներով առաջնորդվող շարժումների մեթոդաբանությամբ, որի համար հայ լինելուց առաջ կարեւոր է անհատի կուսակցական, այս պարագայում՝ դաշնակցական լինելը: Հույսով՝ ՀՅԴ երիտասարդ սերունդը հիմք ունենալով դարաշրջանի ազատ շունչը եւ ոգին, կմնան կուսակցության շարքերում եւ կպայքարեն կուսակցության ինքնամաքրման եւ ազատականացման համար՝ ի խնդիր իրենց որդեգրած ազգային նպատակների: Ինքնաքննադատությունը յուրաքանչյուր կազմակերպության հզորացման եւ նպատակներից չշեղվելու միակ միջոցն է: Այդ պարագայում միայն ՀՅԴ-ն ձեռք կբերի հասարակության որոշակի խավերի աջակցությունը եւ համակրանքը: Չմոռանանք նշել նաեւ, որ Դաշնակցության վերնախավը մեկ է, եւ չկա տարբերություն Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ:

Այժմ, երբ յուրաքանչյուր անհատի եւ կազմակերպության համար հայրենիքին ծառայելու համար բաց է ասպարեզը, եւ չկան խոչընդոտություններ եւ արգելքներ, հարկավոր է օրինական բոլոր թույլատրելի միջոցներով եւ խելամիտ առաջարկություններով աջակցել նոր իշխանություններին՝ տեղին նաեւ՝ որպես ընդդիմադիրներ կառուցողական քննադատություններով եւ ծրագրերով աշխատել շտկել թերություններն ու բացթողումները:

Սփյուռքում գործել եւ գործում են հազարավոր այլազան կառույցներ եւ կազմակերպություններ, որոնք չեն պատկանում որեւէ կուսակցության եւ որոնք կազմում են Սփյուռքի կառույցների առանցքը: Դաշնակցությունը եւ այլ կուսակցություններ ունեն իրենց ուրույն դերը, բայց այդ դերը չի կարելի եւ սխալ է գերագնահատել: Հայաստանի անվտանգությանը եւ ազգային շահերին սպառնացող ամեն մի քայլ հանդիպելու է Սփյուռքի բացարձակ մեծամասնության հուժկու պատասխանին:

Իսկ այժմ, ամեն ժամանակներից առավել, կարիք ունենք Սփյուռքում համատեղ գործակցության եւ միասնական ջանքերի՝ հանուն Սփյուռքի ներուժի կազմակերպման եւ հանուն հայրենիքի անվտանգության եւ զարգացման:

Տպել
1377 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են