«Ռեստարտի» գործով նիստը սկսվեց եւ հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր մեկնարկեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, այժմ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի լույս 4-ի գիշերը. Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները։ Մասնավորապես Դավիթ Պետրոսյանը պատմել էր, որ ի պատասխան Մալյանի հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող: 

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ 6 երիտասարդները, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, բռնություն գործադրելով, 2019թ. մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը:

Նիստի ընթացքում նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, ապա նրանց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելուց հետո քննարկեց ամբաստանյալների պաշտպանների ներգրավման հարցը: Դատավորը հայտնեց, որ դատարան է ստացվել փաստաբան Կարապետ Բադալյանի կողմից գրություն, ըստ որի՝ ինքն այլեւս չի ներկայացնում սույն գործով ամբաստանյալների շահերը:

Ավելի վաղ փաստաբան Արմեն Խաչատրյանը եւս հայտնել էր, որ այսօրվա դատական նիստին չի ներկայանալու: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ ինքը եւ Կարեն Մեժլումյանը պայմանավորվածություն ունեն՝ պաշտպանելու ամբաստանյալների շահերը: Ամբաստանյալներն էլ իրենց հերթին հաստատեցին դա՝ միաժամանակ հայտնելով, որ հրաժարվում են նախաքննության ընթացքում իրենց շահերը պաշտպանած փաստաբաններից: Այդպիսով, լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանին եւ Կարեն Մեժլումյանին ներգրավել բոլոր ամբաստանյալների շահերի պաշտպան՝ միաժամանակ դադարեցնելով փաստաբաններ Բադալյանի եւ Խաչատրյանի լիազորությունները սույն դատական գործի ընթացքում:

Հաշվի առնելով, որ նոր ներգրավված պաշտպանները մասամբ էին ծանոթ գործի նյութերին, եւ նրանց ժամանակ էր պետք ծանոթանալու համար, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալներից մեկը՝ Դավիթ Սիմոնյանը, չէր ստացել մեղադրական եզրակացությունը՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին:

 

 

Տպել
864 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն