Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրերը. ՊՆ

10/12/2019 schedule17:10

Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:

Հայտնում են նաեւ, որ զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Տպել
339 դիտում

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ

ԱԺ-ում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սպանդանոցների կառուցման ու սպանդանոցային պարտադիր մորթի հետ կապված խնդիրները

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել սրճարանում. 6 մարդ զոհվել է, կան տուժածներ

Տղամարդը ինքնասպանության փորձ է արել՝ ածելիով կտրելով ձեռքերի դաստակները. քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալթյան երկրների հայոց թեմը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին արձանագրել է մաքսային իրավախախտման 202 դեպք

Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում

Պեկ հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի նաեւ հունվարի 27-ին եվ 28-ին

2019 թվականին 32 դեղատան լիցենզիա է կասեցվել. Լիցենզավորման գործակալությունն ամփոփել է կատարված աշխատանքները