ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններից

10/12/2019 schedule18:22

2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով:

Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ-ն, որում մասնավորապես նշվում է.

«Եվ այսպես, հրապարակման մեջ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետևաբար նրանց և փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հասանելի է յուրաքանչյուրի համար: Ուստի, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ոչ միայն գործունեությունը, այլև  նրանց, այդ թվում՝ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց, գույքն ու եկամուտները, ինչպես այլ հայտարարատու պաշտոնատար անձանց դեպքում, նույնպես գտնվում են հասարակության անդամների ուշադրության կենտրոնում:

Այդուհանդերձ, եթե որևէ անձի, տվյալ դեպքում նաև նյութի հեղինակին հայտնի են ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերևույթ հանցագործության մասին, ապա առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ին: Այդ դեպքում, պատրաստակամ ենք հետևողականորեն արձագանքել նշված պնդումներին, հակառակ պարագայում՝ ՀՀ ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հավաստիության հարցով:

Ինչ վերաբերում է մինչև հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների ու  գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից:

Այն, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ դոնոր հանդիսացող բազմաթիվ  երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, և ում, ում, բայց նյութի հեղինակի համար դա ևս պետք է պարզ լիներ, և կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում՝ նաև հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսևորվելու իրավունքը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համակարգում մտերիմներին պաշտոնների նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, ապա մեկ անգամ ևս նյութի հեղինակին հորդորում ենք մինչև արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը և ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում: Թերևս, սա ընդհանուր առմամբ: Մինչդեռ հարկ ենք համարում հիշեցնել, որ՝ որպես հատուկ ծառայություն, ԱԱԾ-ում աշխատանքի ընդունման և ծառայողական առաջխաղացման համար գործում են առավել խիստ չափանիշներ՝ անկախ մտերմության աստիճանից, իսկ ինչ վերաբերում է մտերմական կապերին, ապա ի գիտություն դրանով մտահոգվածներին՝ տեղեկացնում ենք, որ հատուկ ծառայության աշխատակցին ներկայացվող համապատասխան պահանջների բավարարման պարագայում, օրենսդրական սահմանափակումների բացակայության դեպքում, այո՛, մտերիմ կապեր ունեցող անձը չի կարող զրկվել ազգային անվտանգության մարմիններում ծառայելու հնարավորությունից:      

Եվ վերջապես, կոչ ենք անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝  պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»,- գրված է ԱԱԾ պաշտոնական կայքէջում:

Տպել
1529 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին