18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատվել է

Այսօր Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի 18-ամյա մի ուսանող տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ուսանողը դանակի 6 հարված է ստացել: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 18-ամյա Ավետ Կ.-ին հիվանդանոց տեղափոխելուց հետո կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հարվածներ է ստացել որովայնի շրջանում: Բժիշկների ցուցումով կատարվել է վիրահատություն, որն ավարտվել է քիչ առաջ:

Երիտասարդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ներկա պահին նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանություն ահազանգն ստացվել է ժամը 15:00-ին: Նշվել է, որ ազդրերի հատվածում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Նա նշել է, որ իրեն դանակահարել են Երեւանի Ավետիք Իսահակյանի այգում:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Տպել
702 դիտում

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը

«Շշի Մելո»-ի դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն. նախարար

«Էդ շոուի մեջ մենք չկանք». Մարուքյանին հորդորեցին նախորդ խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել, ինչից նա վրդովվեց

Կապան քաղաքում մեքենայից գազի արտահոսքի հետեւանքով հրդեհ է բռնկվել

KfW բանկի եւ Թումոյի միջեւ ստորագրվել է փաստաթուղթ. «Վերելակային» բանակցությունների մասին

Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման համար մեղադրանք չի առաջադրվել. պաշտպաններ

Հայազգի շեֆ-խոհարարը դարձել է իտալական հայտնի նախագծի հաղորդավար

Սցենարիստները հնարավորություն կստանան իրենց հաղորդումները հեռարձակել «ԲիԲիՍի» ռադիոծառայության եթերով. մրցույթ

Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին ու սպանդանոցների խնդրին վարչապետը կանդրադառնա ԱԺ ամբիոնից

Գյումրեցի Շեկոն եւ Զոհրաբ Եսիմսեյտովն ազատ արձակվեցին. դատարանը փոխեց նրանց խափանման միջոցը

78-ամյա տատին մեր միջոցով սովորեց վարել եւ դարձավ բաժանորդ. որքանով են օգտվում Երեւանում տեղակայված հեծանիվներից

Պարզվել են 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հրավիրում է աշխատանքի

Կրակել են դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

271 միլիոն դրամ ծախսելով, 325 միլիոն դրամ վերադառնում է բյուջե. Ամանորի պետական ծախսերի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Վանաձորում 23-ամյա ամուսինը դանակով հարվածել է հղի կնոջ որովայնին՝ իմանալով, որ չի ապրելու իր հետ