«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառմանը, որտեղ պատասխանել է դպրոցահասակ երեխաների` առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին:

Դեռահասների բարձրաձայնած հարցերը ծխախոտի վնասակարության և գովազդների, մատչելի բուժօգնության, դեղորայքի ապօրինի ներմուծման, բժիշկների վարձատրության, պատվաստումների, առողջապահական ապահովագրության, քիմիական նյութեր պարունակող ուտելիքների ու ըմպելիքների և առհասարակ առողջ ապրելակերպի մասին էին:

Նախարարը մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես է առողջապահության համակարգը աշխատում, ներկայացրել է անվճար և համավճարային եղանակով ծառայությունների մատուցման սկզբունքները, անդրադարձել է դեղերի շրջանառությանը և այլն:

Երեխաներին հուզող հարցերից էր պատվաստանյութերի որակն ու արդյունավետությունը: Արսեն Թորոսյանը երաշխավորել է, որ պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Նա նաև պնդել է, որ պատվաստվելը յուրաքանչյուր անհատի որոշումն է, և ոչ ոք չի կարող ստիպել: Պարզապես այս հարցում պետք է առաջնորդվել գրագետ` ապացուցողական բժշկության տեսանկյունից:

Ինչ վերաբերում է քիմիական նյութեր պարունակող սննդի վնասակարությանը, ապա նախարարը նշել է, որ դրա հիմնական աղբյուրն աղի ու շաքարի չարաշահումն է: Նա հավելել է, որ այդ մթերքներն ամբողջին արգելելն անհնար է, սակայն դպրոցների տարածքներում վաճառքն անթույլատրելի դարձնելը լուծման հնարավոր տարբերակ է:

Հնչած հարցերից էր նաև նարգիլեի «քիչ վնասակարության» վարկածը, որին նախարարը վստահաբար պատասխանել է, որ տեսակետն անհիմն է, և նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է: Երեխաները նաև հետաքրքրված էին նախարարի անձնական կյանքով` ինչու՞ է ընտրել այս մասնագիտությունը, ինչպիսի՞ն էին համալսարանական տարիները:

Նախարարը հանդիպման մասնակիցներին հորդորել է առողջ ապրելակերպ վարել, հետևել առողջությանը, չչարաշահել ճարպոտ, քաղցր ու աղի ուտելիքները, մարմնամարզությամբ զբաղվել և հեռու մնալ ծխախոտից:

Տպել
704 դիտում

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց

Գյումրու գազալցակայանի մոտ ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ