Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Բողոքի պահանջի, հիմքերի և հիմնավորումների հետազոտման արդյունքներով Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործող իրավական կարգավորումների պայմաններում դատավորի դեմ ներկայացված բացարկի (ինքնաբացարկի) հարցով նույն դատավորի կայացրած որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա չէ, հետևաբար՝ պաշտպան Ա.Վարդևանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության: Նշենք, որ այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը հրապարակելիս նույնպես նշել էր, որ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Ավելի վաղ պաշտպան Արամ Վարդեւանյանը մեր զրույցում նշել էր, որ թեպետ օրենսդիրը որոշակի սահմանափակում նախատեսում է, բայց իրենց կարծիքով՝ եթե դատարանը կայացնում է ակնհայտ անհիմն, չպատճառաբանված դատական ակտ, դրա օրինականությունը պարզելու հնարավորություն անձը պետք է ունենա վերադաս ատյանի միջոցով. «Ես առնվազն հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանն բողոքը քննության առարկա կդարձնի օրինականության պարզման շրջանակներում»,-ասել էր պաշտպանը:

 

Միլենա Խաչիկյան

Տպել
1848 դիտում

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ